2019-ը Ucraft-ում. ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք

Written by  Nazeli Abrahamyan

Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2019 15:57

2019-ը Ucraft-ում. ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք

Աչք չթարթեցինք, արդեն 2020 թվականն է։ Եվ քանի որ հիմա տարվա ամենասպասված տոնն է մոտենում՝ Նոր տարին, Ucraft-ի օֆիսում էլ չի պակասում ամանորյա տրամադրությունը։ Բացի դրանից, ժամանակն է ամփոփել անցնող տարին, որը Ucraft-ի համար բավականին արդյունավետ էր և դրական։ Մի քիչ անհամեստություն կթվա, բայց մեզ հաջողվել է շատ նոր ձեռքբերումներ և աճ գրանցել։ 

 

 

Դե ինչպես բոլորը, եկեք մենք էլ ամփոփենք մեր աշխատանքային տարին՝ ներկայացնելով ձեզ բոլոր այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք վերջին մեկ տարվա ընթացում։

 

 

 

Հունվար-ապրիլ, 2019

 

Հենց տարվա սկզբում մենք կենտրոնացել էինք տարեկան աճի վրա՝ փորձելով դառնալ ավելի լավ բիլդեռ ու ավելի լավ ընկերություն։ Նաև տարեսկզբին որոշեցինք առաջիկա 8 ամիսների իվենթների ծրագրումը։

 

 

 

 

Մայիս, 2019

 

Մայիսը բավականին ակտիվ ամիս էր մեզ համար։ Ucraft-ը սկսեց համագործակցել Yerevan Testing Days-ի հետ, որտեղ պրոֆեսիոնալ ծրագրավորողները եկել էին մեր բիլդեռը թեստավորելու ու գտնելու մեր ոչ սիրելի բագերը։ Մի քանի փոքր բագեր գտնելուց հետո մենք շտկեցինք դրանք՝ ավելի լավ ծառայություն մատուցելու միտումով։

 

 

 

Yerevan Testing Days ucraft

 

 

 

Yerevan Testing Days

 

 

 

Հունիս, 2019

 

Ամռան առաջին ամիսը խոստումնալից էր մեզ համար, քանի որ մեր մարքեթինգի ղեկավար Իտա Բաբայանը Barcamp Երևանում ներկայացրեց, թե ինչպես թիրախավորել ռուսական շուկան՝ Ucraft-ին բերելով որպես վառ օրինակ։

 

Իսկ մեր հիմնադիր ղեկավար Գև Բալյանը հունիսին մեկնեց Կիև՝ մասնակցելու Google Cloud IT իվենթին։ Այնտեղ նա ներկայացրեց, թե ինչպես Ucraft-ը անցում կատարեց App Engine-ից Google Kubernetes Engine-ի, ինչը մեծ ձեռքբերում էր հենց Ucraft-ի համար։

 

 

ucraft goodle cloud it

 

 

 

Հուլիս, 2019

 

Ամառվա այս ամիսը ևս ակտիվ էր ու պրոդուկտիվ։ Ucraft-ն այս անգամ ներկայացավ PechaKucha Nights-ին, որի ժամանակ մեր մարքեթինգի գուրու ու ղեկավար Իտան պատմեց վեբ դիզայնի էվոլուցիայի մասին։ Դե իսկ օրինակն էլ հենց Ucraft-ն էր։

 

Կարևոր էր նաև Seaside Startup Summit-ը, որին մասնակցեցին թիմի շատ անդամներ։ Բացի Ucraft-ը ներկայացնելուց, թիմի անդամներից մի քանիսը օգնեցին շատ թիմերի մենթորության միջոցով, իսկ Գև Բալյանը նաև խոսեց օգտատերերին ներգրավվելու և տվյալների հավաքագրման մասին։

 

 

ucraft sss2019

 

 

 

Օգոստոս, 2019

 

Դե էլ ի՞նչ ամառ առանց ակտիվ իվենթների։ Ucraft-ը՝ Ուրվական ֆեստիվալի հետ միասին կազմակերպեցին ամերիկաբնակ Dâm-Funk-ի համերգը Երևանում, ինչն անմոռանալի երեկո էր։

 

Բացի դրանից, մեր ղեկավար Գևը մասնակցեց Fuck Up Nights-ին Թբիլիսիում։ Այս իվենթի ընթացքում մարդիկ ներկայացնում են իրենց ձախողումները բիզնեսում, երևի գիտեք։ Գևը ևս պատմեց, թե ինչն էր «թարս գնացել» իր դեպքում և թե ինչպես Ucraft-ը շտկեց այդ բոլոր ֆեյլերը։

 

 

gev balyan fuck up nights

 

 

Սեպտեմբեր, 2019

 

Այս ամիսը իրոք հիշարժան էր Ucraft-ի համար։ Նախ, մենք կազմակերպեցինք մեր առաջին դիզայն կոնֆերանսը՝ Jump-ը։ Այն իր շուրջն էր հավաքել մի քանի տասնյակ դիզայներների, նորագույն տեխնոլոգիաներով հետաքրքրվողների և այլոց։ Իվենթի ընթացքում իրենց գաղափարներով կիսվեցին Ալեքսանդր Արծվունին Farfetch-ից, Կառլա Էչևարրիան Google-ից, Գև Բալյանը Ucraft-ից և այլք, ումից շատ բան կարելի էր սովորել։ Իվենթը ուրբան արտիստ Yerevantropics-ի հետ համագործակցություն էր և հենց դրա համար էլ տոմսերից ստացած հասույթը ուղղվեց գրաֆֆիտիով զբաղվաղ տեղական արտիստներին ներկեր տրամադրելու վրա, որոնք օգտագործվեցին KondGallery-ում։

 

 

 

jump design conference

 

 

 

ucraft organizes jump

 

 

Դրանից հետո մեր թիմը մեկնեց Նյու Յորք, որտեղ մենք համագործակցում էինք Awwwards-ի հետ՝ կոնֆերանսի շրջանակներում։ Էլի բան կա. Հունվարին մեր թիմը կմասնակցի նաև Տոկիոյում կայանալիք Awwwards-ին, որտեղ կներկայացնի օգտատերերին ներգրավվելու արվեստի մասին։ Դրա մասին դեռ կպատմենք ձեզ։

 

 

 

Նոյեմբեր, 2019

 

Նոյեմբերին Ucraft-ը հայտարարեց Google-ի հետ իր համագործակցության մասին, որի շնորհիվ Ucraft-ի բիզնես լուծումը հասանելի է դարձել Google Cloud Marketplace-ի օգտատերերի համար՝ հնարավորություն տալով նրանց ունենալ վեբկայքերի բիլդեռի իրենց բիզնեսը՝ սեփական բրենդի ներքո։ 

 

Google-ի հետ համագործակցությունից հետո մեր թիմի որոշ անդամներ մեկնեցին Լիսաբոն՝ մասնակցելու ամենամյա Web Summit-ին։ Իվենթին ներկա էին 70 հազարից ավել մասնակիցներ, իսկ ելույթներով հանդես եկան այնպիսի դիմքեր, ինչպիսիք են Վիքիպեդիայի, Մայքրոսոֆթի, Ամազոնի ղեկավարող տնօրենները և այլոք։Ucraft-ը այստեղ ներկայացնում էր իր White Label բիզնես լուծումը, մասնավորապես Ֆրիլանսերի փաթեթը, ինչն արժե ամիսը $99։

 

 

ucraft+google

 

 

 

Դեկտեմբեր, 2019

 

Լավ նոտայի վրա ավարտելով՝ Ucraft-ը, Armenian Code Academy-ի հետ միասին, կազմակերպեց անվճար դասընթաց մեր բիլդեռի մասին։ Մենք սովորեցրեցին, թե ինչպես ստեղծել կայքեր Ucraft-ով, թե ինչպես մասնագիտանալ վեբ դիզայնում և մի քիչ էլ խոսեցինք մարքեթինգի և SEO-ի մասին։ Երկու ժամ տևող ընդհանուր 6 դասերին մասնակցեցին 15 ուսանող և, հուսով ենք, շատ բան սովորեցին։

 

 

ucraft class in aca

 

 

 

Այլ ձեռքբերումներ

 

Այս բոլոր իվենթներից բացի Ucraft-ում շատ այլ ձեռքբերումներ եղան։ Պատմե՞նք։

  • Ucraft-ը բարելավեց իր դիրքերը eCommerce-ում՝ ավելացնելով էլեմենտներ և բազմալեզու խանութ ունենալու հնարավորություն
  • Այժմ վեբկայքերի արագությունը բարելավելու նպատակով մենք կարող ենք փոխարինել նկարների PNG և JPG ֆորմատները Google-ի WebP-ի
  • Ucraft-ի դիզայներները ռեդիզայն արեցին անգլալեզու վեբկայքը, արդյունքները տեսեք ինքներդ
  • Մենք ավելացրեցինք Դատարկ տարածության էլեմենտը, ինչն ավելի ֆունկցիոնալ կդարձնի ցանկացած վեբկայք
  • Մեր բիլդեռի տեսանելիության կարգավորումները բարելավվել են, քանի որ հիմա կարելի է օգտվել էջի և սեսսիայի տեսանելիությունից, ինչպես նաև տեսանելիության գրաֆիկի հնարավորությունից
  • Մենք արդեն ունենք հեդերի ու ֆութերի մի քանի շարքի հնարավորություն
  • Մենք նաև բարելավել ենք մեր բլոգը, ստուգեք ինքներդ

 

 

 

Էլի՞

 

2019 թվականին Ucraft-ը.

 

  • Ձեռք բերեց 130,000+ նոր օգտատեր
  • Թիմին միացավ 50+ աշխատակից
  • Բացեց Մոսկվայի իր շոփը, ինչն արդեն երրորդն է աշխարհում
  • Ձեռք բերեց անթիվ բույսեր գրասենյակի համար, ապրի մեր արտ ղեկավարը

 

 

 

 

 

Դե իսկ վերջում շնորհակալ ենք մեր բոլոր օգտատերերին, ովքեր մոտիվացրեցին մեզ հասնել այս ամենին։ Մենք խոստանում ենք ձգտել ավելիին հենց ձեզ համար 2020 թվականին ևս։ 

 

 

Շնորհավորում ենք ձեր գալիք տոները և հուսով ենք, որ տեղը-տեղին կնշեք դրանք։



 

#ՆՇՈՒՄ

Ucraft-ը դրագ-ընդ-դրոփ տեխնոլոգիայով գործող վեբկայքերի բիլդեռ է։ Մեր նպատակն է ստեղծել մի հարթակ, որը թույլ կտա հեշտությամբ ստեղծել կայքեր՝ չունենալով դիզայներական կամ ծրագրավորման հմտություններ։ Մենք թարմացնում ենք մեր բլոգը, որպեսզի Ձեզ տեղյակ պահենք SEO-ի, մարքեթինգի և դիզայնի վերաբերյալ վերջին նկատառումների մասին։