7 պատճառ, թե ինչու է քո ռեստորանին պետք վեբկայք

Written by  Nazeli Abrahamyan

Երեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2018 17:30

7 պատճառ, թե ինչու է քո ռեստորանին պետք վեբկայք

Համեղ ուտելիք ու գունավոր կոկտեյլներ… Կուզեիր չէ՞ լավ մենյուով ռեստորան ունենալ: Իսկ ինչպե՞ս պատմել դրա մասին քո այցելուներին։ Դե իհարկե՝ ունենալով կայք քո ռեստորանի համար:

 

 

Ի՞նչ կասես այս երկուսի համադրության մասին՝ ռեստորան քաղաքի կենտրոնում՝ իր իսկ վեբկայքով: Անկախ նրանից, թե ինչ ռեստորան ես տնօրինում՝ փոքրիկ սրճարան, ֆասթ ֆուդի կետ, ընտանեկան միջավայրով հարմարավետ վայր կամ թանկարժեք ու հետաքրքիր ճաշատեսակներով ռեստորան, մեկ է՝ քեզ միանշանակ անհրաժեշտ է վեբկայք: Արի հասկանանք, թե ինչու:

 

 

 

Բա չտեղեկացնե՞նք

 

Չենք կարող ժխտել, որ մեր օրերում որևէ բան փորձելուց կամ գնելուց առաջ մենք պարտադիր փորձում ենք դրա մասին տեղեկատվություն ստանալ, թեկուզ օնլայն: Մարդիկ ստուգում են խանութների վեբկայքերը՝ իմանալու՝ արդյո՞ք կա անհրաժեշտ ապրանքը, կատարում են սննդի օնլայն պատվերներ և, իհարկե, ուսումնասիրում են ճաշացանկը՝ հասկանալու, թե արդյոք ռեստորանը համապատասխանում է իրենց նախասիրություններին: Կարճ ասած՝ պիտի տեղեկացնես քո մասին ու «կանչես» քեզ մոտ:  

 

 

ռեստորանի կայք

 

 

  

Առաջին տպավորությունը կարևոր է

 

Արի խորանանք: Հաճախորդին գոհացնելու համար ռեստորանները պետք է տրամադրեն որքան հնարավոր է շատ տեղեկատվություն՝ բացվել-փակվելու ժամերը, ռեստորանի հասցեն, կոնտակտային տվյալները, տվյալներ քո մասին և, իհարկե, մանրամասն ու գեղեցիկ ներկայացնել մենյուն՝ իր գներով: Ասածիս վառ օրինակն է Ucraft-ի կողմից պատրաստված Black Angus-ի վեբկայքը: Բազմաթիվ ենթաբաժիններով մենյու, համեղ բուրգերների և հյութեղ աղցանների նկարներ, և այդ ամենն իրենց գներով: Դրա հետ մեկտեղ հիանալի դիզայն ու թերթելու հնավորություն: Սա իրական երազանք է գուրմանի համար՝ ի վիճակի լինել կայքում գտնել անհրաժեշտ սնունդն ու տեսնել նրա արժեքը:

 

 

բլեք անգուս

 

 

  

Ամեն ինչ կախված է բրենդինգից

 

«Նորաթուխ» բիզնեսի համար միշտ էլ բարդ է մտնել շուկա և մեծ ճանաչում ձեռք բերել սեփական բրենդով: Դրա համար անհրաժեշտ է տեղեկացնել մարդկանց, չէ՞: Դրա մի մասն են կազմում գովազդներն ու հատուկ ակցիաները, սակայն որակյալ և հասանելի վեբկայքը պակաս կարևոր չէ այս հարցում: Փորձիր որքան հնարավոր է արագ հիշել, որ քո ռեստորանն այն քչերի ցանկում է, որոնք ունեն վեբկայք և հայտնվիր մարդկանց սիրելիների ցանկում:

 

 

բրենդինգ

 

 

 

Եվ, իհարկե, գովազդ

 

Ինչպես արդեն նշել ենք՝ դու պետք է ստեղծես գովազդներ և մտածես հատուկ առաջարկների մասին՝ քո բրենդը շուկայում զարգացնելու համար: Ահա և դրա լուծումը: Որակյալ վեբկայք ունենալը որոշ չափով օգնում է խուսափել գովազդային խոշոր ծախսերից: Վեբկայքերի դեպքում կա 2 հնարավոր տարբերակ. կամ դու ունենում ես մասնագետների, ծրագրավորողների և դիզայներների թիմ, որը քեզ համար պատրաստում է վեբկայք, կամ էլ դու վեբկայքեր պատրաստելու հատուկ ծրագրի միջոցով պատրաստում ես ինքդ՝ դարձնելով այն քո ամենաարժեքավոր ձեռքբերումներից մեկը: Երկու դեպքում էլ վճարում ես մեկ անգամ և ստանում նույն արդյունքը: Հատուկ առաջարկների դեպքում ամեն ինչ այլ է. դու պետք է որոշակի գումար վճարես, որպեսզի նրանք միշտ լինեն թարմ և հասանելի:

 

 

ռեստորանի գովազդ

 

 

  

Հաճախորդների կարծիքը

 

Սա կարևոր պայման է: Վեբկայքի դրական կողմերից մեկն այն է, որ կարելի է հատուկ բաժին հատկացնել հաճախորդների կարծիքների համար: Դա մեծ ազդեցություն ունի և´ ընկերության, և´ հաճախորդների վրա: Արդար ու թափանցիկ մեկնաբանությունները, որոնք հաճախորդները թողնում են քո վեբկայքում, կարող են ուղեցույց լինել նրանց համար, ովքեր դժվարանում են կողմնորոշվել և հիմնվում են ուրիշների կարծիքի վրա: Որքան շուտ կատարվեն փոփոխությունները, այնքան ավելի բարձր կլինի քո ռեստորանի ռեյթինգը:

 

 

 

Եղիր լավագույնը քաղաքում

 

Տպավորիչ վեբկայքը հիանալի միջոց է տեղական ճանաչում ձեռք բերելու համար: Արի ավելի լայն մտածենք: Անգամ սննդի ոլորտում խոշոր առաջատարներ McDonalds-ը և Taco Bell-ն ունեն իրենց վեբկայքերը՝ չնայած այն հանգամանքին, որ տեղական մակարդակով նրանք իրականում դրա կարիքը չունեն, քանի որ համաշխարհային ճանաչում ունեցող խոշոր ընկերություններ են: Տեղական բիզնեսի համար վեբկայք ունենալը պարտադիր նախապայման է: Սկսիր տեղական շուկայից և հնարավոր է՝ շատ շուտով կարողանաս համաշխարհային մակարդակով ընդլայնել բիզնեսդ:



ռեստորանի վեբկայք

 

 

  

Տարբերվիր

 

Քո մրցակիցները դեռ չունե՞ն վեբկայք կամ դրանք մրցակցությունից դու՞րս են, դե վատ իմաստով: Սա քո նոր հնարավորությունն է քո յուրահատկությամբ և պրոֆեսիոնալիզմով  տարբերվելու մրցակիցներից և այլ ընկերություններից: Չկարծես, թե ռեստորանի պրոֆեսիոնալիզմը կայանում է միայն համեղ ուտեստների մեջ: Ընդհանուր առմամբ, այն նաև լավ սպասարկման, գեղեցիկ միջավայրի, պրոֆեսիոնալ վեբկայքի և այլնի մեջ է: Բաց մի թող հնարավորությունն ունենալ վեբկայք, որը կօգնի ևս մեկ անգամ ապացուցել, որ քո բրենդը պարզապես եզակի է: Ցուցադրիր համեղ ուտեստներ և էլեգանտ խմիչքներ, և հաճախորդներն ուղիղ կգան քո հասցեով՝ գտնելու քաղաքի լավագույն ռեստորանը:

 

 

 

Ի վերջո…

 

Քո հաճախորդին գրավելու և տպավորելու համար դու՝ որպես ռեստորանի ներկայացուցիչ, պետք է մատուցես հիանալի ուտեստներ հիանալի վայրում և հիանալի տարբերակով: Դրա հետ մեկտեղ պակաս կարևոր չէ քո ռեստորանի օնլայն տարբերակը: Դա կարող է մեծ դեր խաղալ թե´ քո բրենդի մասին տեղեկացնելու, թե´ քո բիզնեսը մանրամասն ներկայացված ճաշացանկի միջոցով ներկայախթանելու հարցում:

Էլ ինչի՞ն սպասել: Պատրաստիր հիանալի վեբկայք, ապահովիր սննդի և մատուցման բարձր որակ, և դու կլինես համեմատությունից դուրս:

 

 

 

#ՆՇՈՒՄ

Ucraft-ը դրագ-ընդ-դրոփ տեխնոլոգիայով գործող վեբկայքերի բիլդեռ է։ Մեր նպատակն է ստեղծել մի հարթակ, որը թույլ կտա հեշտությամբ ստեղծել կայքեր՝ չունենալով դիզայներական կամ ծրագրավորման հմտություններ։ Մենք թարմացնում ենք մեր բլոգը, որպեսզի Ձեզ տեղյակ պահենք SEO-ի, մարքեթինգի և դիզայնի վերաբերյալ վերջին նկատառումների մասին։