Ֆրիլանս դիզայների պատվիրատուների հինգ տեսակ

Written by  Nazeli Abrahamyan

Հինգշաբթի, 13 Դեկտեմբերի 2018 20:04

Ֆրիլանս դիզայների պատվիրատուների հինգ տեսակ

Ի՞նչ բառերով կնկարագրեիր ֆրիլանս դիզայներին։ Երևի թե այսպես ասած «օֆիսային դիզայներները» միշտ երանի են տալիս նրանց։ Չէ՞ որ ֆրիլանս աշխատելիս ազատ ես իրականացնել մտահղացումներդ, ինչպես նաև ազատ ես ժամանակը տնօրինելու հարցում։ Բայց ամեն ինչ չէ, որ իդեալական է, քանի որ չգիտես, թե ֆրիլանս աշխատելիս ինչպիսին է պատվիրատուն, որոնք են նրա պահանջներն ու մոտեցումները։ Սակայն ամեն ինչ հարաբերական է։

 

Բարեբախտաբար, որպես ֆրիլանս դիզայներ, դու էլ կարող ես տարբերակել պատվիրատուի «տեսակը»՝ ձեռք բերելով փորձ ու հասկանալով նրանց ակնկալիքները։ Եթե դեռ սկսնակ ես, մենք կարող ենք օգնել այս հարցում՝ ներկայացնելով այն հիմնական հատկանիշները, որոնք առանձնացնում են քո ժամանակավոր գործատուին։



 

Պատվիրատուների հիմնական հինգ տեսակ

 

Ի՞նչ ասոցիացաներ են գալիս մտքիդ այս հարցի շուրջ մտածելիս։ Մենք առանձնացրել ենք հինգ տեսակ, որոնց հետ հավանաբար առնչվել ես, եթե ֆրիլանս հիմունքներով դիզայն ես արել, ինչպես նաև խորհուրդներ, թե ինչպես աշխատել նրանց հետ։



 

«Ես ինչ իմանամ» պատվիրատուներ

 

 

ֆրիլանս դիզայներ

 

 

Քանի որ դիզայները դու ես, որոշ պատվիրատուներ ակնկալում են, որ դու հրաշքներ գործես, կամ գոնե կարդաս նրանց մտքերը։ Հարցրու նրանց, արդյոք ունեն լոգոյի կամ ընդհանուր դիզայնի օրինակ, որն ուզում են իրենք էլ ստանալ, իսկ նրանք կպատասխանեն «դե չէ, չգիտեմ», արդյո՞ք նրանք ունեն գունային նախընտրություն՝ «չէ, չգիտեմ», ինչ-որ էլեմենտներ հստակ պետք է լինեն դիզայներական փաթեթում՝ «վայ, չգիտեմ»։

 

Նմանատիպ պատվիրատուների հետ աշխատելը կարող է ոչ միայն հիասթափեցնող լինել, այլ նաև «սխալ» արդյունքի հանգել։ Որպես դիզայներ՝ քո աշխատանքի որակը, ընդհանուր առմամբ, կախված է պատվիրատուի հստակ ցուցումներ ներկայացնելու ունակությունից, և այն արդյունքից, որը դու պետք է ցուցադրես։ Հրաշագործ դառնալու փոխարեն դու պետք է առաջադրանքներ ստանաս, որոնց իրականացումը մոտավոր պարզ է հենց սկզբում։


Այնուամենայնիվ, որոշ պատվիրատուներ չգիտեն, թե ինչ դիզայն են ուզում, քանի որ կամ դեռ դիզայների հետ չեն աշխատել, կամ էլ վստահ չեն, թե ինչպես սկսել իրենց բիզնեսը։ Բայց դե ամեն ինչ կորած չէ, քանի որ դու կարող ես նրանց հետ հեշտությամբ աշխատել։

 

 


Ի՞նչ անել

 

Եթե պատվիրատուն հստակ պատկերացում չունի, թե ինչ արդյունք է ակնկալում, ապա նրան ասա, թե ինչ մանրամասներ ես օգտագործելու քո դիզայնում։ Մեկ այլ տարբերակ է ցույց տալը, թե դու ինչ ոճի մեջ ես կատարել աշխատանքդ նախորդ պատվերների դեպքում կամ թե ինչպես ես պատկերացնում ներկա աշխատանքի վեջնական տեսքը։ Մինչև սկսելը հարցեր տուր, որոնք կպատասխանեն մանրամասն տվյալներին, օրինակ՝ ի՞նչ գույներով պետք է աշխատեմ, ի՞նչ պետք չէ ներառել։

Այս տեղեկությունների մասին խոսելը թույլ կտա պատվիրատուին ավելի լավ պատկերացում կազմել դիզայներական աշխատանքի մասին, ինչպես նաև կհարմարվի քեզ հետ աշխատելուն։ 

 

 

«Ինչքա՞ն կարժենա» պատվիրատուներ

 

 

դիզայների պատվիրատու

 

 

Անկեղծ ասած, լավ դիզայնը թանկ արժի։ Բայց շատ պատվիրատուներ հրաժարվում են ընդունել այդ փաստը։ Նախքան որևէ եզրահանգման գալը, հիշիր, որ այս պատվիրատուները միշտ չէ, որ ժլատ են։ Շատ դեպքերում նրանք հեռու են դիզայնի ոլորտից՝ երբևէ չեն աշխատել դիզայներների հետ, այնպես որ լավ գաղափար չունեն հաջողակ դիզայն նախագիծ ստեղծելու մասին։ Երբ դու բարձր գին ես առաջարկում, նրանք հիմնականում կաշկանդվում են։

 

Նման պատվիրատուների հետ աշխատելը կարող է հուսահատեցնող լինել։ Ի վերջո, դու քո լավ աշխատանքի դիմաց լավ վարձատրություն ես ակնկալում։ Ամեն դեպքում, եթե զգում ես, որ դա խոչընդոտ է հանդիսանում, կարող ես ավելի համապատասխան գին առաջարկել։



 

Ի՞նչ անել

Ստեղծիր աշխատանքի ամեն մի բաղադրիչի գնացուցակը՝ անկախ նրանից ժամավճարով ես աշխատում, թե ֆիքսված գումարով։ Սա պատվիրատուին կբացատրի յուրաքանչյուր մանրուքի արժեքը։ Բայց պետք չէ շատ իջեցնել գումարի չափը, ուղղակի ուշադիր եղիր դրանք սահմանելուց, չէ՞ որ դեռ աշխատելու ես ու լավ դիզայներական աշխատանք ներկայացնելու, որը արժեքավոր գործ է։

 

 


«Մի բան ավելացնենք» պատվիրատուներ

 

 

դիզայն պատվեր

 

 

Երևի ծանոթ ես նման դեպքերի, երբ պատվիրատուն քեզ է ներկայացնում պրոեկտը, որոշում արժեքը և վերջնաժամկետը, իսկ հետո հետ է վերադառնում ու հիշում, որ մի բան պակաս է։ Թեկուզ դու գիտես, որ ավարտել ես աշխատանքդ, բայց վերջնաժամկետն ավելի է երկարում։

 

Իսկ երբ նոր առաջացած առաջադրանքդ էլ ես վերջացնում, փոփոխություն է առաջանում և այդպես շարունակ։ Ի վերջո, այս ամենը դառնում է ջանջալ աշխատանք, որը շատ ժամանակ է խլում։

 



Ի՞նչ անել

Այս հարցում քո կարծիքը պետք է նշանակություն ունենա։ Որոշ դիզայներներ կատարում են 2-4 անվճար փոփոխություն, մինչդեռ այլ հավելումները (ներկա աշխատանքից դուրս ցանկացած փոքր փոփոխություն) կլինեն վճարովի՝ լինի դա ժամավճարով կամ ֆիքսված գումարով։ Այս ամենը կախված է քո ու քո պատվիրատուի դիզայներական «նպատակներից»։ Հիշիր, որ չնայած կարևոր է ընթացիկ համագործակցությունը, ամեն դեպքում պետք չէ միշտ կոմպրոմիսի գնալ պատվիրատուի հետ։

 

 

 

«Ես ուրիշ բան էի ուզում» պատվիրատուներ

 

 

ֆրիլանս դիզայների պատվեր

 

 

Ֆրիլանս հիմունքներով աշխատելիս, հիշիր, որ միշտ էլ առաջանում են իրար չհասնակալու հարցեր։ Բարեբախտաբար, բոլորն էլ լուծելի են, չէ՞։ Բայց նաև պատահում է, որ որոշ պատվիրատուներ ծանր են տանում իրենց չհասկանալու փաստը։ Շատ դեպքերում էլ պատվիրատուն հասկանում է, որ ճիշտ ցուցումներ տալու հիմքում է ընկած լավ աշխատանքը։ Իսկ որոշ դեպքերում էլ չեն պատկերացնում, թե ինչպես շփվել դիզայներների հետ, ինչի հետևանքով վատ արդյունք են ստանում, և մեղավորը իհարկե իրենք չեն։

 

Արի պատկերացնենք, որ պատվիրատուն ուզում է ունենալ լոգո, որը պետք է լինի նարնջագույն և մոխրագույն տեքստով։ Շատ լավ. մտածում ես դու ու անցնում գործի։ Երկու օր անց ներկայացնում ես նախնական տարբերակը, իսկ պատվիրատուն չի հավանում՝ ասելով, որ լոգոն պիտի ալիքաձև լինի, իսկ ներքևում լինի տեքստը։ Էխ, ինչ արած, փոփոխում ես լոգոն ու էլի արժանանում վատ գնահատականի։

Այսքան տանել-բերելը բնականաբար հաճելի չէ, բայց շատ է պատահում դիզայներների հետ։ Դրա համար էլ պետք է լուծում գտնել։

 


Ի՞նչ անել

Այս դեպքը նման է նախորդին. դու պետք է հստակ ցուցումներ տաս, թե ինչպես է կատարվում խմբագրման պրոցեսը և հավելավճար տա 2-4 փոփոխություններից հետո։ Դրա համար դու պիտի նախորոք նշես այդ փաստի մասին ու բացատրես, թե ինչու է անհրաժեշտ հավելյալ վճարել։ Հարցուփորձ արա պատվիրատուին, ուղարկիր քո աշխատանքը ընթացքում ու կապ պահպանիր նրա հետ։ Այս պարզ քայլերով դու կխուսափես ձեր տարաձայնությունները ու, ի վերջո, արդյունավետ աշխատանք կներկայացնես։ 

 

 

«Ուշացած» պատվիրատուներ

 

 

դիզայնի պատվիրատու

 

 

Դու նոր պատվիրատու ունես, իսկ նա ուզում է մեծ աշխատանք կատարես։ Դու անցնում ես գործի՝ լավագույնս ներկայացնելով քո դիզայներական հմտությունները։ Բայց, ցավոք, պատվիրատուն անակնկալ է մատուցում՝ նշելով, որ մոտակա 24 ժամում է պետք հանձնել աշխատանքը։

 

Իյա, իրո՞ք։ 

Ճիշտ է՝ շատ դիզայներներ կհամաձայնեն նման պայմաններին, բայց արի համաձայնենք, որ դա այդքան էլ ճիշտ որոշում չէ։ Արագ աշխատելիս հնարավոր է շատ կիքսեր թողնել, ինչի պատճառով տուժում է քո աշխատանքը։

 

 

Ի՞նչ անել

 

Մինչև պատասխանելը, մտածիր ու կշռադատիր քո անձնական ու մասնագիտական գրաֆիկը՝ արդյո՞ք կհասցնես։ Առաջարկվող պրոեկտը հե՞շտ է, կարո՞ղ ես մի քանի ժամվա մեջ ստանալ արդյունքը, թե՞ ողջ գիշեր պետք է արթուն մնաս։ Հստակ իմացիր՝ ինչ անել ու նոր համաձայնիր համագործակցել այդ պատվիրատուի հետ։


 

 

Ուզու՞մ ես ֆրիլանս դիզայների «լավ կարիերա» ունենալ։ Նախ՝ ճանաչիր քո պատվիրատուին։



Ցանկացած դիզայներ հասկանում է, որ պատվիրատուները կարող են տարբերվել։ Հետևաբար, դու պետք է պատրաստ լինես յուրաքանչյուր իրավիճակի։ Եթե հանդիպել ես մեր նշած հինգ պատվիրատուներին, հուսով ենք, արդեն կփորձես ավելի արդյունավետ աշխատես նրանց հետ։ Երբ արդեն ճանաչում ես նրանց, ավելի հաճելի է զբաղվել քո սիրելի գործով։ Դե գուդ լաք!



 

Բոնուս հինթ

 

Եթե ուզում ես քո վեբկայքի տեսլականն էլ իրականություն դարձնել կարճ ժամանակում, ապա կարող ես ստեղծել քո իսկ պորտֆոլիո-վեբկայքը Ucraft-ի օգնությամբ։ Քո վեբկայքի շնորհիվ ոչ միայն քո անկրկնելի աշխատանքներն ի ցույց կդնես, այլ նաև կօպտիմիզացնես քո կայքը՝ աչքի ընկնելով «լավ» պատվիրատուների համար։

 

 

#ՆՇՈՒՄ

Ucraft-ը դրագ-ընդ-դրոփ տեխնոլոգիայով գործող վեբկայքերի բիլդեռ է։ Մեր նպատակն է ստեղծել մի հարթակ, որը թույլ կտա հեշտությամբ ստեղծել կայքեր՝ չունենալով դիզայներական կամ ծրագրավորման հմտություններ։ Մենք թարմացնում ենք մեր բլոգը, որպեսզի Ձեզ տեղյակ պահենք SEO-ի, մարքեթինգի և դիզայնի վերաբերյալ վերջին նկատառումների մասին։