Ի՞նչ «խելացի» նվեր նվիրել քո ընկերներին 2019 թվականին

Written by  Nazeli Abrahamyan

Հինգշաբթի, 20 Դեկտեմբերի 2018 19:06

Ի՞նչ «խելացի» նվեր նվիրել քո ընկերներին 2019 թվականին

Տոներն են մոտենում, իսկ դա նշանակում է, որ ժամանակն է պատրաստվել ոչ միայն լավ անցկացնել տոնական օրերը, այլ նաև նվերներ գնել մեր սիրելի մարդկանց համար։ Իսկ մտածել ե՞ս՝ ինչ նվիրել այն ընկերներին, որոնք սիրում են հետևել վերջին տեխնոլոգիական նորարարություններին։ Իրականում, նրանց քո նվերով ուրախացնելը այդքան էլ հեշտ չէ։

 

 

Բայց մենք կարող ենք հեշտացնել քո գործը՝ ներկայացնելով մի քանի նվերի տարբերակ, որոնք հաստատ կուրախացնեն սմարթ իրերով հետաքրքրվող քո ընկերներին։ Բացի դրանից, պետք չի աջ ու ձախ ընկնել, որպեսզի գնել միայն հայտնի բրենդերի արտադրանքներ։ Հենց այս նպատակով էլ կներկայացնեմ մեր հայրենական արտադրության «խելացի» իրեր։ Դե սկսեցինք։



 

Lightr խելացի լիցքավորման սարք



ամանորյա սմարթ նվերներ

 

 

 

Մեր օրը օր չի առանց մեր սմարթֆոների կամ հեռախոսի՝ առանց լիցքավորման, այնպես չէ՞։ Դրա համար, բացի հիմնական լարերից, օգնության են գալիս լիցքավորման անլար սարքերը։ Իսկ Lightr-ի կողմից առաջարկվող սարքերն առավել են զարգացրել դրա միտքը՝ ստեղծելով փոքր ու հարմար լիցքավորիչ, որը կարող ես պահել գրպանումդ։ Բացի չափսից, այն կարող ես Bluetooth-ի միջոցով միացնել հեռախոսիդ, որպեսզի քեզ հիշեցնի, թե երբ լիցքավորման կարիք ունի։ Կարելի է նաև բեռնել հատուկ սարքի համար նախատեսված հավելվածն ու հստակ իմանալ, թե ինչքան է հեռախոսդ լիցքավորվել և թե ինչքան ժամանակ կխլի ամբողջական ցիկլը։

 

 

Lightr-ի միջոցով կարող ես նաև լիցքավորել Macbook-դ։ Հիանալի նվեր կլիներ ինձ համար էլ։ Լավ տարբերակ է 2019-ին ընկերոջդ ուրախացնելու համար։ Կարող ես պատվիրել այն Indiegogo-ում։

 

 

 

 

«Lightr-ի կարևորագույն առանձնահատկությունն օգտագործման հարմարավետությունն է: Մենք ստեղծել ենք այս չափի ամենահզոր լիցքավորիչը և շարունակում ենք աշխատել այն ավելի հզոր դարձնելու ուղղությամբ: Մեր փիլիսոփայության կարևոր կետերից մեկը մարդկանց հնարավորինս հարմարավետ պրոդուկտ պարգևելն է, ինչը Lightr-ի դեպքում, կարծում եմ ստացվել է»,- նշում է Lightr-ի հիմնադիր Հայկ Գուդակյանը։

 

 

 

Lumzag խելացի պայուսակ



խելացի պայուսակ

 

 

Քո նվերով հիացնելու մեկ այլ տարբերակ է Lumzag խելացի պայուսակները, որոնք և՛ թեթև են, և՛ կաշվե մանրաթելերով են պատրաստված, և՛ ունեն մի շարք նորարար մոտեցումներ։ Դրա օգնությամբ քո ընկերներն անհրաժեշտ իրերն ինչ-որ տեղ չեն մոռանա, չեն կորցնի ու չեն անհանգստանա դրանց անվտանգության համար։

 

Ասեմ, թե ինչ նորարարություններ ունի պայուսակը։ Նախ, ունեն ներկառուցված լիցքավորման power bank, որը գրպանիկի վրա է տեղադրված՝ ավելի հարմար դարձնելով մեր կյանքը։ Դրա շնորհիվ կարող ես լիցքավորել հեռախոսդ ու նոութբուքդ։ Իսկ ինտերնետի կապ չունենալու դեպքում օգտվել Wi-fi hubspot-ից։

 

Հետո, պայուսակն ունի մի հետաքրքիր ֆունկցիա՝ հիշեցնում է, որ մի բան մոռացել ես դնել ու ծանուցում ուղարկում։ Շատ լավ միտք է, եկեք ընդունենք։ Իսկ եթե կորցնես կամ գողանան քո «խելացի» պայուսակը, նույնպես ծանուցում կստանաս, թե որտեղ է այն։ Կարող ես նաև հետևի տեսախցիկի միջոցով հետևել շրջակայքդ։ Պայուսակը նաև աչքի է ընկնում իր GPS tracking-ով, որը գործում է նույնիսկ առանց ինտերնետ կապի։

 

 

 

 

Lumzag-ի ստեղծող թիմը ստացել է հիանալի նվեր տեխնոլոգիական նորարարությունների նկատմամբ ոչ անտարբեր ընկերների համար՝ պատվիրելով այն Indiegogo օգնությամբ կամ էլ Lumzag-ի կայքից։



 

Moon տեսախցիկ 1-Ring-ի կողմից



տան տեսախցիկ

 

 

Moon տեսախցիկը ցանկացած տան անվտանգության ու հարմարավետության համար շատ լավ տարբերակ է։ Իսկ ինչո՞վ կարող է այն առանձնանալ։ Moon-ը ունի 360° թեքվելու ու նկարահանելու հնարավորություն և հեշտ ինտեգրվում է Smart Home հավելվածներին։ Այսինքն՝ դու կարող ես ցանկացած վայրից քո սմարթֆոնից ղեկավարել տան որևէ տեխնիկայի կարգավորում։

 

 

Այս «խելացի» սարքը նաև գրանցում է յուրաքանչյուր աղմուկ ու շարժում։ Այն կարող է լինել քո ընկերոջ տան «Սաուրոնի աչքը»՝ նկարահանելով կամ լուսանկարելով անցուդարձը։ Իսկ ինչն ավելի է հեշտացնում գործն այն է, որ մարտկոցը լիցքավորվում է առանց երկար-բարակ լարերի։

 

 

Moon տեսախցիկ ընկերոջդ նվիրելով կուրախացնես ոչ միայն նրան, այլ նաև իրենց սենյակակիցներին։ Այն ևս կարող ես ձեռք բերել՝ պատվիրելով Indiegogo-ում։

 

 

Ինչպես նշում է տեսախցիկի հիմնադիրը՝

«Երկուսից ավել տարի առաջ մենք որոշեցինք ստեղծել մի լուծում, որը կդառնա ցանկացած տան շունչը` ինտեգրելով ժամանակակից IoT ստանդարտները տան անվտանգության տեսախցիկի հետ, ինչի շնորհիվ այն կարող է դառնալ անփոխարինելի ցանկացած սենյակում»։

 

 

 

Bluenero «խելացի» ակվարիում



սմարթ ակվարիում

 

 

Bluenero-ի թիմը ջանացել է ստեղծել այնպիսի ակվարիում, որը հաճելի կլինի ոչ միայն տեխնիկայի սիրահարների, այնպես էլ նաև տնային կենդանիներ պահող մարդկանց համար։ Այս «խելացի» ակվարիումը ունի մի քանի հատկություններ, որոնք առանձնացնում են այն մյուս արտադրանքներից։ Օրինակ՝ եթե մոռանաս կերակրել քո ձկներին, քո փոխարեն դա կանի հենց սարքը։ Ակվարումն իր մեջ ունի LED լույս, որը կարող ես կարգավորել համապատասխան հավելվածի միջոցով։



Բացի դրանից, կարող ես սմարթֆոնիդ օգնությամբ հետևել ձկներիդ, քանի որ այն իր մեջ ունի տեսախցիկ։ Կարելի է նաև մոռանալ ակվարիումը մաքրելու մասին, քանի որ սարքը հոգում է այդ խնդիրը։

 

 

 

Bluenero-ն քո ընկերոջը նվիրելու համար բավականին լավ տարբերակ կարող է լինել։ Այն և՛ «խելացի» նվեր է, և՛ էսթետիկ։ Կարող ես ձեռք բերել այն՝ պատվիրելով Indiegogo-ում։



 

Պատրաստի վեբկայք Ucraft-ից

 

 

ստեղծել կայք

 

 

Ոչ պակաս նշանակալի նվեր կարող է լինել վեբկայքը, չէ՞ որ հիմա գրեթե բոլորն ունեն վեբկայք։ Անկախ այն փաստից, թե ինչ ոլոտում է աշխատում քո ընկերը, կարող ես ստեղծել պորտֆոլիո, բլոգ, կամ օնլայն խանութ ու «փաթեթավորված» տեսքով նվիրել ընկերներիդ։ Այդ հարցում կարող է օգնել Ucraft վեբկայքերի բիլդեռը, որի միջոցով կարող ես ստեղծել կայք առանց որևէ ծրագրավորման կամ դիզայներական հմտությունների։

 

 

Պատկերացրու, թե ինչքան հաճելի կլինի նվիրել մի կայք, որն աչքի կընկնի անհատական մոտեցումով ու ունիկալ դիզայնով։ Պարզապես մտածիր, թե ինչ թեմայով կայք արժի ստեղծել։ Կարող ես օգնել ընկերոջդ իր բիզնեսի հիմնելու հարցում՝ ստեղծելով օնլայն խանութ և ավելացնելով համապատասխան ապրանքները կայքում։ Արի մեկ այլ տարբերակ էլ մտածենք։ Եթե ընկերդ ինչ-որ միջոցառում է կազմակերպելու, օրինակ՝ հարսանիք կամ փարթի, իսկ դու կարող ես դրա վերաբերյալ վեբ էջ ստեղծես, նշես մանրամասները ու սիրով նվիրես քեզ սիրելի մարդկանց։

 

 

Բացի դրանից, կա ավելի հեշտ տարբերակ՝ Ucraft Shop-ը։ Կարող ես պարզապես գնալ ու պատվիրել քո դիզայնով ու կոնտենտով կայք ու հաշված ժամերի ընթացքում «վերցնել» այն քեզ հետ։



 

 

Դու կարող ես գտնել նմանատիպ նվերներ, որոնք քո ընկերների կյանքը կդարձնեն էլ ավելի «խելացի»։ Կարևորը անել դա սիրով։

 

 

#ՆՇՈՒՄ

Ucraft-ը դրագ-ընդ-դրոփ տեխնոլոգիայով գործող վեբկայքերի բիլդեռ է։ Մեր նպատակն է ստեղծել մի հարթակ, որը թույլ կտա հեշտությամբ ստեղծել կայքեր՝ չունենալով դիզայներական կամ ծրագրավորման հմտություններ։ Մենք թարմացնում ենք մեր բլոգը, որպեսզի Ձեզ տեղյակ պահենք SEO-ի, մարքեթինգի և դիզայնի վերաբերյալ վերջին նկատառումների մասին։