Ինչպե՞ս ավելացնել բիզնեսի վաճառքը, եթե ունես սահմանափակ բյուջե

Written by  Nazeli Abrahamyan

Չորեքշաբթի, 28 Նոյեմբերի 2018 15:40

Ինչպե՞ս ավելացնել բիզնեսի վաճառքը, եթե ունես սահմանափակ բյուջե

Կուզե՞ս, չէ՞, զարգացնել բիզնեսդ՝ հայտնվելով ոլորտի առաջատարների ցանկում։ Դե դրա համար ռեսուրսներ են պետք, որոնք ոչ բոլոր դեպքերում են, առկա։ Բայց արի ու տես, որ հնարավոր է ունենալ համեմատաբար սահմանափակ բյուջե ու դրանով հասնել շոշափելի արդյունքների։

 

Ձեռնարկատիրության դեպքում բավականին շատ մարտահրավերներ են առաջ գալիս։ Ռիսկի գործոնը բիզնեսում անբաժանելի մաս է կազմում՝ մի դեպքում դու լավ վաճառք ես ունենում, մյուս դեպքում հայտնվում կոտրած տաշտակի առաջ։ Այնպես որ սահմանափակ բյուջեով աշխատելիս վաճառքի զարգացումը օդ ու ջրի պետ կարևոր է։

 

Այդ իսկ պատճառով, քեզ անհրաժեշտ կլինեն գործի դնել ամուր մարքեթինգային ներուժ ու գովազդային նորարար մտքեր։ Այս դեպքում դու ձեռքերդ ծալած չես նստի ու կհասնես զգալի հաջողությունների՝ առանց մտահոգվելու գումարի մասին ու «գոնե մի բանով օգնեք» արտահայտության։



զարգացրու բիզնեսդ

 

 

Բացի դրանից, կարդա մեր խորհուրդները ու հետևիր դրանց, որպեսզի ավելացնես քո բիզնեսի վաճառքը՝ առանց մեծ կարողություն ծախսելու։



 

 

Շփվիր քո հաճախորդների հետ

 

 

Քո ներկա հաճախորդները քո բիզնեսի զարգացման գրավականն են, քանի որ նրանց կողմից իրականացված վաճառքի շնորհիվ ես դու զարգանում։ Ու նաև նրանց համար ավելի հարմար է գնումներ կատարել քեզնից, չէ՞ որ արդեն ծանոթ են, թե ամեն ինչ ինչպես է աշխատում։ Հետևաբար, դու կարող ես կապ հաստատել նրանց հետ՝ հարցնելով քո ապրանքի կամ ծառայության որակի ու առանձնահատկությունների մասին։ Այս կապը կօգնի քեզ ձեռք բերել քո հաճախորդների վստահությունը։

 

Դու նաև կարող ես նրանց խնդրել գնահատել քո ապրանքը կամ ծառայությունը, որը քեզ կտա այն ընդհանուր պատկերը, թե ինչ փոփոխություններ կարող ես մտցնել բիզնեսում։ Հավատա, հաճախորդներին դուր կգա այս մոտեցումը ու հիմք կհանդիսանա ստեղծել այսպես կոչված հաճախորդի հավատարմություն։

 

 

 

Հաղորդակցվիր սոցիալական մեդայի միջոցով

 

 

Սոցիալական մեդիան արդեն դարձել է միակ ու անկրկնելի հարթակ, որի միջոցով կարող ես ներկայացնել ու վաճառել քո ապրանքը կամ ծառայությունը։ Դե գաղտնիք չէ, որ որոշ սոցցանցեր առաջատար են այս հարցում՝ Facebook, Twitter, YouTube, LinkedIn, Instagram և Pinterest, որոնք աչքի են ընկնում օգտատերերի մեծ թվով և վաճառք իրականացնելու լայն հնարավորությունով։ Այ օրինակ՝ Facebook-ը ներկայումս ունի 1.2 միլիարդ օգտատեր։ Այս հարթակներում մարքեթինգ իրականացնելը հերիք չէ էժան է, այլ նաև արդյունավետ է ու հասանելի լայնածավալ լսարանի համար։

 

Դու կարող ես տարբեր սոցցանցերում կիրառել խառը ստրատեգիաներ, որպեսզի գովազդես քո ապրանքը կամ ծառայությունը ու տեսնես, թե որտեղ ավելի արդյունավետ կդրսևորվի։ Օրինակ՝ YouTube-ում բնականաբար վիդեո տարբերակով, Twitter-ում թվիթերի ու հեշթեգերի օգնությամբ, Instagram-ում հետևորդների հավաքագրումով և այլն և այլն։

 

 

հետևիր յուքրաֆթին 

 

 

 

Ունեցիր միջնորդության ծրագիր

 

 

Հաճախորդների ուղղորդման ծրագրի ստեղծումն ու կիրառումը քեզ ևս կօգնի զարգացնել բիզնեսդ։ Ասեմ, թե դա ինչ է։ Միջնորդության հետևանքով ձեռք բերած նոր հաճախորդների դիմաց դու միջնորդին առաջարկում ես քո առկա ապրանքներից կամ ծառայություններից զեղչ կամ ամսական փաթեթ, և պատրաստ է. դու ունես նոր սպառողներ։ Լավության դիմաց՝ լավություն։ Որպես օրինակ կարող ես դիտարկել Ucraft-ի Միջնորդության ծրագիրը։

 

 

միջնորդության ծրագիր

 

 

Այս տարբերակը գործում է, քանի որ մենք բոլորս էլ լավ ապրանքի կամ ծառայության մասին պատմում ենք մեր ծանոթ-ընկերներին ու խորհուրդ տալիս օգտվել։ Իսկ ինչու՞ չօգտագործել այդ գործոնը։ Դու հեշտությամբ կարող ես ստեղծել միջնորդության քո ծրագիրը, որը քեզնից շատ գումար չի պահանջի։ Պարզապես համոզվիր, որ և ՛  խորհուրդ տվողը, և՛ նոր հաճախորդները գոհ են քո ապրանքից կամ ծառայությունից։

 

Միջնորդությամբ կարող ես նաև գտնել այլ փոքր ձեռնարկատերերի, ովքեր դեմ չեմ լինի համագործակցել քեզ հետ, ինչպես նաև կարող են քեզ հնարավորություն տալ շահույթ ստանալ։

 

 

 

 

Գտիր մատչելի տարբերակներ՝ քեզ գովազդելու համար

 

 

Հավատա՝ շատ կրեատիվ ու մատչելի տարբերակներ կան, որոնք կարող ես միաժամանակ օգտագործել քո ապրանքը կամ ծառայությունը գովազդելու հարցում՝ առանց շատ գումար ծախսելու։ Տեսել ես, չէ՞, փողոցում փակցված գովազդային թերթիկներ, որի միջոցով վաճառում են բնակարան, կամ «Գնում եմ վարսեր 150.000 դրամով»։ Սրանք գեռիլլա մարքեթինգի օրինակներ են։ Որպեսզի ավելի լավ պատկերացնես, ահա մի քանի օրինակ հայտնի բրենդերից.

 

 

մարքեթինգի քայլ 

McDonald’s-ի հետիոտնային ֆրիոտ անցումը Շվեյցարիայում

 

 

 

մարքեթինգ քայլ 

GoldToe խանութի փայլուն միտքը Նյու Յորքում

 

 

 

մարքեթինգային քայլ 

Coca-cola-ի հով-զով կանգառը

 

 

Դու նաև կարող ես թռուցիկներ բաժանել անցորդներին, ինչպես դա անում էր մեր գործընկեր Blackstone Travel-ը՝ տրամադրելով ՍԱՍ Սուպերմարկետների ցանցում 100.000 դրամ և ավելի գնումներ կատարողներին 5% զեղչի կուպոններ դեպի Բարսելոնա տուր փաթեթների համար. սա լավ անդրադարձավ ընկերության այդ տարվա վաճառքների վրա։ Կարծու՞մ ես՝ շա՞տ ռեսուրս է պետք դրա համար։ Իհարկե ոչ։ Միայն թե չմոռանաս գործի դնել երևակայությունդ ու հետաքրքիր տարբերակներ մտածել, որոնք շատ թանկ չեն նստի քեզ վրա, և միաժամանակ մարդկանց կծանոթացնեն քո ապրանքի կամ ծառայության հետ։

 

Համաձայնիր, որ վառ երևակայություն է պետք, եթե ուզում ես ոչ ստանդարտ մի բան անել։ Քո բիզնեսի զարգացման համար մեկ այլ տարբերակ կարող է լինել սոցիալական գովազդը։ Մի որևէ սոցիալական խնդրի շուրջ մտահոգություն ցուցաբերելը կարող է արագ գրավել շատերի ուշադրությունը։

 

 

 

 

Իմացիր՝ ինչ են ուզում հաճախորդները

 

 

Այն միտքը, թե ինչ են ուզում քո հաճախորդները, բացարձակ ծախսատար չէ։ Իմացիր նրանց «գանգատները», ինչն էլ ավելի կխթանի, որ նրանք ավելի լոյալ դառնալ։ Դու կիմանաս, թե ինչ տեսակի ապրանք են փնտրում քո հաճախորդները, ու ինչը կարող է նրանց առավել հավատարիմ հաճախորդ դաձնել։

 

Իսկ դա անելու համար դու կարող ես ստեղծել հարցումներ ու ներառել դրանք քո կայքում կամ էլեկտրոնային նամակում, որոնք կարող ես ուղարկել գնումներ կատարելուց հետո։ Մի փոքր ավել ուշադրությունը չի խանգարի, նույնիսկ ավելի լավ կանդրադառնա քո բիզնեսի վրա։ Ու այս ամենը առանց գումար ծախսելու։

 

 

 

Սահմանիր զեղչեեեեր

 

Զեղչեր առաջարկելը մարքեթինգային հին ու բարի ստրատեգիաներից մեկն է, որովհետև միշտ արդյունավետ է գործում։ Դե մենք տեսնում ենք, որ երկու ապրանք կարող ենք ունենալ մեկի գնով ու միանգամից պատրաստվում վճարել։ Դա ֆիքսված է մեր հոգեբանության մեջ որպես «անվճար գնում»։

 

Եվ քանի որ յուրաքանչյուր հաճախորդ ուզում է առավել շահավետ գնումներ կատարել ու ուսումնասիրում, թե որտեղից կարող է ավելի լավ ու էժան գործարք կատարել, ուրեմն անպայման ուշադրություն կդարձնի քո կողմից առաջարկվող զեղչերին՝ դառնալով քո ապրանքի սպառողը։ Դե իսկ քեզնից պահանջվում է այնքան սահմանել զեղչը, որ ամեն դեպքում շահույթ ունենաս։ Նաև, խորհուրդ ենք տալիս հեռու մնալ կեղծ զեղչերից՝ զեղչված գումարի չափը դարձնելով քո ապրանքի սովորական գինը։

 

 

զեղչեր բիզնեսում

 

 

 

 

Կենտրոնացիր որակյալ կոնտենտի վրա

 

 

Հասանք իմ սիրելի կետին՝ որակյալ կոնտենտի ստեղծմանը։ Քո բիզնեսի համար բլոգ ստեղծելը կարող է մեծ ներդրում հանդիսանալ համապատասխան շուկայում հայտվնելու հարցում։ Այդ նպատակով դու պիտի ստեղծես ու հրապարակես ուսուցողական ու թեմային համապատասխան կոնտենտ։ Բացի քո ապրանքի կամ ծառայության մասին տեղեկացնելուց, քո կայքը կարող է ձեռք բերել օրգանիկ թրաֆիկ՝ որոնողական համակարգերում զբաղեցնելով «պատվավոր հորիզոնականներ», ինչի շնորհիվ դու կավելացնես քո վաճառքը։

 

Օրինակ՝ քո ոլորտում թոփ 10 խորհուրդներ ներկայացնելը կամ նմանատիպ թեման կարող է գրավել շատերի ուշադրությունն ու ապահովել այցելուների բավականին մեծ թիվ։ Բացի դրանից, կարող ես հաճախակի մեկնաբանություններ գրել նմանատիպ այլ բլոգերում ու հետաքրքրություն առաջացնել քո ապրանքի կամ ծառայության շուրջ։

 

 

բլոգ

 

 

 

 

Ամփոփե՞նք

 

Մի քիչ կրեատիվություն, մի քիչ փորձ, մի քիչ նվիրվածություն… Վերացական է հնչում, բայց այս գաղափարների շուրջ կարող ես զարգացնել քո բիզնեսը, ընդ որում առանց շատ գումար ծախսելու։ Մեր նշած օրինակները հենց դրա ապացույցն են։ Դրանցից բացի, դու ևս կարող ես այլ ստրատեգիաներ մշակել, որոնք էժան կնստեն քեզ վրա։ Չմոռանաս նաև ստեղծել քո կայքը, եթե դեռ չունես։ Դե ժամանակ մի կորցու ու անցիր գործի։

 

 

#ՆՇՈՒՄ

Ucraft-ը դրագ-ընդ-դրոփ տեխնոլոգիայով գործող վեբկայքերի բիլդեռ է։ Մեր նպատակն է ստեղծել մի հարթակ, որը թույլ կտա հեշտությամբ ստեղծել կայքեր՝ չունենալով դիզայներական կամ ծրագրավորման հմտություններ։ Մենք թարմացնում ենք մեր բլոգը, որպեսզի Ձեզ տեղյակ պահենք SEO-ի, մարքեթինգի և դիզայնի վերաբերյալ վերջին նկատառումների մասին։