Ինչպե՞ս օգտագործել Quora-ն, Reddit-ն ու Slideshare-ը` ի նպաստ SEO-ի

Written by  Ani Shahnazaryan

Հինգշաբթի, 28 Մարտի 2019 15:31

Ինչպե՞ս օգտագործել Quora-ն, Reddit-ն ու Slideshare-ը` ի նպաստ SEO-ի

Quora-ն, Reddit-ն ու Slideshare-ը երեքն էլ համարվում են սոցիալական ցանցեր, որոնք, սակայն, կարելի է օգտագործել նաև SEO-ի արտաքին օպտիմիզացիայում:

 

 

 

Quora

 

 

Quora-ն հարց ու պատասխանի համար նախատեսված սոցիալական կայք է։ Quora-ն ստեղծվել է Facebook-ի նախկին աշխատակիցներ Ադամ Դ՛Անգելոյի և Չարլի Չիվերի  համատեղ ջանքերով։ Ի տարբերություն Google-ի, Facebook-ի ու Twitter-ի, Quora-ում Դուք հնարավորություն եք ստանում ավելի մանրամասն տեղեկություն ստանալ Ձեր հարցի վերաբերյալ, լսել մարդկանց կարծիքներն ու անձնական փորձը:

 

 

ինչ է quora-ն

 

   

Quora բառը վերցվել է Quorum լատիներեն բառից, որը նշանակում է քվորում կամ հանրային հավաքույթ:

 

 

 

Quora-ն՝ հանուն SEO-ի

 

  • Quora-ն հիանալի հարթակ է հոդվածների հետաքրքիր թեմաներ ու վերնագրեր գտնելու համար:
  • Quora-ի միջոցով կարելի է լինքբիլդինգ իրականացնել (ճիշտ լինքբիլդինգ իրականացնելու մասին կխոսենք ստորև):
  • Broken Link Building: այդ տարբերակով նույնպես կարելի է լինքբիլդինգ իրականացնել Quora-ում:
  • Չմոռանանք, որ Quora-ն սոց. ցանց է, հետևաբար կարելի է կապեր հաստատել ճիշտ մարդկանց հետ և հետագայում նաև համագործակցել նրանց հետ:
  • Quora-ում կարելի է կատարել նաև բանալի բառերի հավաքագրում:

 

 

 

Ինչպե՞ս չբլոկվել (ban չլինել) Quora-ում

 

 

Հիմնականում Quora-ն բլոկ է անում այն օգտատերերին, որոնք՝

 

  • Սպամ են անում: Օրինակ՝ <<Ո՞րն է Հայաստանի մայրաքաղաքը>> հարցի տակ դնում են իրենց կայքի լինքը` առանց որևէ բառ գրելու, իսկ լինքը տանում է կահույքի գործարանի կայք: Quora-ում և՛ հարցը, և՛ պատասխանը կարող են սպամ լինել: Հետևաբար սպամից խուսափելու համար պատասխանեք հարցին ըստ էության:

 

 

 

ինչպես չբլոկվել Quora-ում

 

 

 

  • Վիրավորանք պարունակող հարցերն ու պատասխանները բլոկվում են միանգամից:
  • Քերականական սխալներով պատասխանները կամ հարցերը նույնպես ջնջվում են:
  • Բաց տեսարաններով նկարներ դնելու դեպքում նույնպես Ձեզ սպասվում է բլոկ:
  • Նույն կոնտենտը երկու հարցի տակ որպես պատասխան ներկայացնելիս Quora-ն միացնում է երկու պատասխաններն ու մեկը ջնջում:
  • Որևէ կայքից հոդված վերցնելիս ու կայքը չնշելիս Quora-ն ջնջում է պատասխանը՝ համարելով դա գրագողություն: Այս ֆունկցիան շատ օգտակար է Quora-ն լինքբիլդինգի համար օգտագործողների համար:

 

 

 

Quora-ում հարցերին պատասխանելիս պետք է

 

  • Մաքսիմալ փորձել պատասխանել հարցին ըստ էության, ավելի շուտ օգնելու նպատակով, քան ընդամենը լինքբիլդինգի համար,
  • Օգտագործել նկարներ՝ պատասխանն ավելի հետաքրքիր ու տեսանելի դարձնելու համար,
  • Ունենալ լավ լրացված պրոֆիլ՝ ցանկալի է, որ պրոֆիլը կցված լինի նաև այլ սոցիալական ցանցի պրոֆիլի՝ ավելի իրական թվալու համար:

 

Quora-յի հարցեր

 

 

  • Ուշադիր լինել տառասխալներին:
  • Նույն պատասխանը մի քանի տեղ չդնել:
  • Չմոռանալ մարդկանց follow անել:
  • Չվիրավորել ոչ մեկին:

 

 

 

Reddit

 

 

Reddit-ը քոնթենթով կիսվելու և այն քննարկելու սոցիալական ցանց է։ Reddit-ի հիմնադիրներն են Վիրջինիա համալսարանի ուսանողներ Ալեքսիս Օհանյանն ու Սթիվ Հաֆմանը, որոնք ընդամենը 22 տարեկանում հիմնադրեցին այս սոց. ցանցը: Կայքը ստեղծվել է 2005 թվականի հունիսին։

 

 

 

ինչ է Reddit-ը

 

 

 

Reddit կայքի անունը բառախաղ է՝ ”I read it’’  («Ես կարդացել եմ սա»):

 

 

 

Reddit-ը՝ հանուն SEO-ի

 

 

Reddit-ում հիմնականում դժվար է անհետաքրքիր կոնտենտով կիսվելը, որովհետև մարդիկ այստեղ կա՛մ անտեսում են անհետաքրքիր հոդվածները, կա՛մ սպամ են տալիս, կա՛մ էլ սկսում են քարկոծել:

 

Ի տարբերություն Quora-ի, որտեղ դեռ համայնքները այդքան հայտնի չեն, Reddit-ում հոդվածներով կիսվում են համապատասխան համայնքներում:

 

 

Reddit-ի և SEO-ի կապը

 

 

Հետևաբար հոդվածը, որը ցանկանում եք տեղադրել Reddit-ում պետք է՝

 

  • Հետաքրքիր լինի,
  • Եթե համայնքում թույլատրվում է, ապա անպայման պարունակի նկարներ՝ նկարներն ունեն alt text-ի հնարավորություն:
  • Չպարունակի հղումներ, (հղում տեղադրելու համար ես օգտագործում եմ հոդվածի վերջում source բառը՝ դեպի հոդվածի կայք տանող հղումով):

 

 

Reddit-ի կանոններ

 

 

 

Ինչպե՞ս չբլոկվել (ban չլինել) Reddit-ում

 

 

  • Պետք չէ, օրինակ Christianity համայնքում տեղադրել դիետայի մասին հոդված:
  • Պետք չէ շատ հաճախ փորձել հոդված տեղադրել (Reddit-ը թույլ չի տալիս հոդվածներ կամ նկարներ տեղադրել ավելի հաճախ, քան մոտավորապես 5-10 րոպեն մեկ)
  • Պետք է ունենալ լավ լրացված պրոֆիլ, ցանկալի է կցված նաև այլ սոց. ցանցի պրոֆիլի:
  • Առանց հղումների նկարներ տեղադրեք, գնահատեք ու անկեղծ մեկնաբանություններ թողեք ուրիշների հոդվածների ու նկարների տակ՝ կարմա հավաքելու ու հետևորդներ ձեռք բերելու համար: Կարմաները միավորներ են, որոնք մեզ պետք են որոշ հայանքներում գրառումներ կատարելու համար (համայնքներ կան, որոնք սահմանում են նվազագույն կարմայի քանակ՝ հոդվածներ կամ նկարներ տեղադրելու համար)
  • Մի՛ կիսվեք նույն հոդվածով միաժամանակ մի քանի համայնքում:
  • Անպայման կարդացեք ամեն համայնքի կանոնները, միգուցե տվյալ համայնքը չի թույլատրում որևէ հղում տեղադրել:

 

 

Ինչպես չբլոկվել Reddit-ում

 

 

 

Ուշադրություն դարձրեք նաև համայնքներում մարդկանց քանակին: Եթե համայնքում քիչ մարդ կա, ապա չարժե ժամանակ ծախսել այդ համայնքում հոդված տեղադրելու համար:

 

Եթե համայնքը կանոններ չունի, դեռ շուտ է ուրախանալու համար, Reddit-ն ունի կանոններ, որոնք գործում են բոլոր համայնքներում:

 

 

Reddit-ի կանոններն են՝

 

  1. Հիշեք, որ Դուք մարդ եք:
  2. Հնարավորինս իրական պահեք Ձեզ:
  3. Փնտրեք հոդվածի իրական աղբյուրը:
  4. Մի՛ կիսվեք նույն հոդվածով հարյուր անգամ:
  5. Կարդացեք համայնքի կանոնները:

 

 

 

Ի՞նչ անել, եթե այնուամենայնիվ բլոկվել եք Reddit-ում

 

 

Հիշեք Reddit-ի առաջին կանոնը՝ հիշեք, որ մարդ եք ու համայնքի ադմինը նույնպես մարդ է, չնայած որ հիմնականում բոտերն են արգելափակում մեզ Reddit-ում: Նամակ գրեք համայնքի ադմինին, որ նոր եք Reddit-ում, դեռ շփոթում եք համայնքների կանոնները ու պարզապես ներողություն խնդրեք կանոնները խախտելու համար: Սա գործող տարբերակ է:

 

 

 

SlideShare

 

 

Slideshare-ը, որը հայտնի է նաև LinkedIn SlideShare անվամբ, պրեզենտացիաների, ինֆոգրաֆիկաների, վիդեոների հարթակ է։ Այն ստեղծվել է Ռաշմի Սինհայի կողմից՝ 2006 թվականին։ 2012 թվականին SlideShare-ը հայտարարեց, որ LinkedIn ընկերությունը գնել է այն $119 միլիոնով։

 

 

ինչ է SlideShare-ը

 

 

 

Ի՞նչ կտա մեզ SlideShare-ում նյութերով կիսվելը

 

 

  • SlideShare-ի համար, օրինակ power point presentation ստեղծելիս կարող ենք հղումներ ավելացնել մեր սլայդերին՝ նշելու համար աղբյուրը կամ որտեղ կարելի է ավելին կարդալ:

 

 

SlideShare-ի և SEO-ի կապը

 

 

  • Բանալի բառերի հավաքագրում (եթե գործիքներ չունեք slideshare-ի բանալի բառերի ուսումնասիրության համար, ապա օգտագործեք site:slideshare.net “keyword”-ը)
  • Google Images որոնման արդյունքում SlideShare-ի պրեզենտացիաների նկարները հայտվում են:
  • Չմոռանաք Broken Link Building –ի մասին, չնայած, որ այս գործընթացը բավականին ժամանակատար է:

 

 

 

Ինչպե՞ս ճիշտ աշխատել SlideShare-ում

 

 

  • Ինչպես և բոլոր սոց. ցանցերում, այստեղ ևս կարևոր է ունենալ լավ լրացված պրոֆիլ:

 

 

Ինչպես ճիշտ աշխատել SlideShare-ում

 

 

  • Օրինակ, presentation տեղադրելիս անպայման լրացրեք բոլոր դաշտերը. Title բաժնում գրեք բանալի բառերով հարուստ meta title: Նույնը նաև նկարագրության բաժնում տեղադրեք Meta description, հետո ընտրեք նաև կատեգորիան:
  • Եթե Quora-ում ու Reddit-ում բանալի բառերը չեն աշխատում, ապա SlideShare-ում ուշադիր ընտրեք tag-երը, ու օգտագործեք հնարավորինս շատ tag-եր:
  • Պրեզենտացիաներում հնարավորինս շատ տեղադրեք նկարներ և դրան ի հակառակ քիչ օգտագործեք տեքստ (հատուկ Google Images-ի համար):
  • Եթե որոշել եք պրեզենտացիա տեղադրել, ապա համոզվեք, որ այն բաղկացած է վերնագրից, ենթավերնագրերից ու 3-ից ավել սլայդերից:

 

 

Եթե Ձեր պրեզենտացիայի դիտումները այդքան էլ շատ չեն, մի՛ տխրեք, քանի որ SlideShare-ը լավ է աշխատում որոնման արդյունքում, հետևաբար ճիշտ մետաներ ընտրելու դեպքում այն հաջողությամբ կծառայի իր նպատակին:

 

 

SlideShare-ի ազդեցությունը

 

 

 

Ամփոփենք Quora-ն, Reddit-ն ու SlideShare-ը. երեքի օգտագործման հիմնական նպատական էլ հղումների կառուցումն է, սակայն երեք հարթակներում էլ գործում են տարբեր կանոններ:

 

Reddit-ում կանոններն ավելի խիստ են, հետևաբար Reddit-ից ստացված արդյունքն էլ համապատասխանում է ծախսած ժամանակին ու նյարդերին:

 

Quora-ից, հիմնականում, շատ այցելություններ են լինում դեպի կայք՝ ճիշտ ընտրված պատասխանների կամ հարցերի դեպքում:

 

SlideShare-ի մեծագույն գործառույթը Google Images որոնման ընթացքում լավ դիրքերի ապահովումն է, որը խոստանում է այցելություններ:

 

 

Իսկ դուք ո՞ր սոցիալական ցանցն եք օգտագործել ի նպաստ SEO-ի:



Հեղինակի մասին` Անին Targeting-ի SEO-շնիկներից մեկն է: Նրա սերը դեպի թվային մարքեթինգ արդեն 1,5 տարեկան է: Սիրում է SEO-ն, համակրում է SMM-ին, յուրահատուկ զգացմունքներ տածում Content Marketing-ի հանդեպ:

 

 

 

#ՆՇՈՒՄ

Ucraft-ը դրագ-ընդ-դրոփ տեխնոլոգիայով գործող վեբկայքերի բիլդեռ է։ Մեր նպատակն է ստեղծել մի հարթակ, որը թույլ կտա հեշտությամբ ստեղծել կայքեր՝ չունենալով դիզայներական կամ ծրագրավորման հմտություններ։ Մենք թարմացնում ենք մեր բլոգը, որպեսզի Ձեզ տեղյակ պահենք SEO-ի, մարքեթինգի և դիզայնի վերաբերյալ վերջին նկատառումների մասին։