Ինչպե՞ս ստանալ յուրահատուկ լոգո. Յուքրաֆթցիների խորհուրդները

Written by  Nazeli Abrahamyan

Հինգշաբթի, 08 Նոյեմբերի 2018 18:05

Ինչպե՞ս ստանալ յուրահատուկ լոգո. Յուքրաֆթցիների խորհուրդները

Ո՞վ չգիտի, որ բրենդն անպայման պիտի լոգո ունենա, իսկ լավ բրենդը՝ լավ լոգո։ Այն պիտի առավելագույնս արտահայտի քո բրենդի շունչն ու հոգին։ Բայց դե, պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր լոգոյի հիմքում էլ տարբեր մտքեր ու սիմվոլներ կան։ Ամեն ինչ կախված է քո պատկերացումից ու մուսայից։ Մի կարևոր փաստ էլ կա՝ թե ինչ ծրագրով ստեղծես լոգոդ։ Ucraft-ը հեշտացրել է այդ գործը՝ առաջարկելով իր Լոգոմեյքերը, որի օգնությամբ կարող ես մի քանի րոպեում ստանալ քո կամ քո բիզնեսի չկրկնվող լոգոն։

 

 

Եթե դու դիզայներ ես, ապա գիտես՝ ինչ պրոցեսով է ստեղծվում լոգոն։ Իսկ եթե ոչ, ապա այստեղ կգտնես Ucraft-ի դիզայներների խորհուրդները, որոնք կարող են օգնել քո կամ քո բիզնեսի լոգոն ստեղծելու հարցում։



 

Սոնա

 

 

Սկսենք մինիմալիզմի սիրահար ու ռոմանտիկ Սոնայից, ով հենց լսում է ընկերության մասին՝ անունը, զբաղմունքը, աշխատողներին, միանգամից պատկերացում է կազմում, թե ինչ է պետք ստեղծել։

 

Բայց մեկ է, առանց լավ փորփրելու չի լինում՝ ստուգում է Dribbble-ում, Pinterest-ում կամ ցանկացած այլ հարթակում, հետևում բոլոր թրենդերին։ Ոչ թե քոփի-փեյսթի համար, այլ նոր մտքեր ստանալու ու ոգեշնչվելու համար։

 

Դե հետո Սոնային ժամանակ է պետք այդ ամենը  մարսելու ու թարմ մտքերով գործի անցնելու համար։ Շատ դեպքերում ամեն ինչ սկսում է էսքիզներից՝ ստանալով լոգոյի ամբողջական տեսքը, որից հետո էլ հավաքում թվային տարբերակը։ Չէի՞ր ուզի դու էլ այդպես փորձել։

 

Ու ինչպես Սոնան է ասում. «Լավ դիզայնը մինիմալիստականն է»։ Դե մենք էլ կարող ենք դրանում համոզվել Care վեբկայքի օրինակով։

 

 

ստեղծել լոգո

 

 

 

Կրիստինա

 

 

Մեր ստեղծագործ դիզայներ Կրիստինան կարծում է, որ լոգոն բիզնեսի դեմքն է։ Մինչև գործի անցնելը, պիտի հասկանա, թե ինչ նպատակով է ստեղծվում վիզուալը։

 

«Վատ լոգոներ չկան, կան սխալ օգտագործված կամ սխալ տեղում տեղադրված լոգոներ։ Անգամ լայնացված գրատպությամբ լոգոն կարող է գեղեցիկ նայվել»։

 

Ուզու՞մ ես Կրիստինայի առաջնային խորհուրդը լսել, ահա. «Պիտի ամեն ինչի մասին մոռանալ ու խորանալ թեմայի մեջ։ Դրանից հետո շատ մտքեր կառաջանան։ Բայց առաջին մտքի վրա հիմնվել այդքան էլ պետք չէ, քանի որ դիզայներների 80%-ի մտքով արդեն անցել է, այնպես որ լավ մտածիր»։

 

Երբ որ որևէ հետաքրքիր միտք չես ունենում, ավելի լավ է Գրատպական լոգոյի ուղղությամբ մտածել։ Դա սովորաբար կսազի ցանկացած բրենդի հետ, մոտ 88% դեպքերում այն յուրօրինակ է ստացվում։ Դե էլ չասենք, որ միանգամից հաղորդվում է բրենդի իմաստը։ Օրինակ՝ տեսեք 34 Բիզնես կենտրոնի լոգոն։

 

Օրինակ՝ այս լոգոն 34 Բիզնես կենտրոնի այցեքարտը կարծես լինի, որին էլ հաջորդում է կարգախոսը՝ ամբողջացնելով բրենդը։

 

 

34 բիզնես կենտրոն

 

Լյով

 

 

Իսկ UI/UX դիզայներ Լյովը սիրում է փորձարկումներ անել ֆոնտերով։ Նրա ասելով՝ սկզբում ավելի լավ է ընտրել դասական մի ֆոնտ, որի շնորհիվ լոգոն միշտ թրենդային կլինի։

 

Լավ օրինակ է Լյովի ստեղծած Forktech ընկերության լոգոն, որի դեպքում նա օգտագործել է Helvetica Neue ֆոնտը։ Բացի դրանից, կարելի է նույն անունը փորձել տարբեր ֆոնտերով։ Մի խորհուրդ էլ՝ կարող ես լոգոդ դարձնել ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ կամ փոքրատառերով։

 

 

լոգոյի ֆոնտ

 

 

 

Եթե արդեն փորձեցիր, կհասկանաս՝ որն է որից լավ։ Հիմա արդեն ավելացրու մի որևէ պատկեր, որի հարցում Լյովը սիրում է օգտագործել բրենդի տառերից մեկը՝ դարձնելով հիմնական պատկերը։ Դե վերջում էլ մնացին գույները, որի ընտրության հարցում էլ օգնության կարող է գալ Color Claim-ը։ Ահա և վերջ։

 

 

 

Մհեր

 

 

Ինչպես ասում է մեր մեծն արտ-տնօրեն Մհերը՝ ամեն ինչ ճիշտ պահին է ստացվում։ Բարդ հարց, պարզ պատասխան։ Նա նախ ուսումնասիրում է տրված բրենդի ոլորտը, որից հետո էլ օրվա ընթացքում ստանում հենց լոգոն։

 

Մտքերը գալիս են ամենօրյա պահերից՝ լինի դա շրջապատող գունային գամմա, աղմուկ, թե մեկ այլ գործոն։

 

Ու կապ չունի, թե լոգոյի քանի տարբերակ ես ներկայացնում, հնարավոր է նաև դրանով ինքդ քեզ դժվար ընտրության առաջ ես կանգնեցնում։ Այնպես, որ ստեղծիր այն, ինչ ոգեշնչում է քեզ։ Նաև միշտ հաշվի առ Golden Ratio-ն, որպեսզի քո լոգոն համապատասխանի տվյալ ժամանակահատվածի թրենդերին։

 

Որպես օրինակ բերենք Մհերի կողմից ստեղծված Nightmoods կաշվե պայուսակների ընկերության լոգոն։

 

 

Nightmoods լոգո

 

 

Էմմա

 

 

Մեր մյուս դիզայներ Էմման ջանք չի խնայում իր ստեղծած լոգոների հարցում։ Նրա կարծիքով՝ լոգո ստեղծելիս ամենակարևորը բրենդի անհատականությունն ընդգծելն է։ Լոգոն անիմաստ կլինի, եթե թաքնված խորը նշանակություն չունենա։

 

Երևի դրանով ամեն ինչ ասված է։ Ինչևէ, կարելի է նշել նաև լոգոյի գույների կարևորության մասին։ Եթե չի նշվում, թե ինչ գույներ են նախընտրում, ապա փորձիր ստեղծել այնպիսի լոգո, որը գունապնակից մի քանի գույն ունի։ Իսկ հետո որոշիր, թե որն է ամենից շատ համապատասխանում բրեդին։

 

 

ստեղծել լոգո

 

Մի պահ հարց տուր ինքդ քեզ. արդյո՞ք քո լոգոն համապատասխանում է դրա ստեղծման ներկա թրենդերին, թե ոչ (նաև պետք չէ շատ տարվել դրանցով ու մոռանալ բրենդի մասին)։ Եթե այո, ուրեմն ամեն ինչ պատրաստ է։

 

 

 

Նանա

 

 

Իսկ այ Նանան տարբերվում է իր կարծիքով։ Նա էքստրաօրդինար երազներ է տեսնում, ինչն էլ օգնում է ստեղծագործ մտքեր ունենալուն։ Նանայի կարծիքով՝ բոլոր դիզայներների ստեղծածը կախված է տրամադրությունից ու ճիշտ կամ սխալ տարբերակ չկա։

 

Ստեղծագործելիս առաջինը Նանան որոշում է գույնը, երբ իմանում է թե որ բրենդի համար է լոգոն։ Կենտրոնանալով գործի վրա՝ ընտրում է ընդհանուր տեսքը, ձևը, ավելացնում գույները։ Հենց այդպես էլ Նանան ստեղծել է Boho-ի յուրօրինակ լոգոն։

 

յուրօրինակ լոգո

 

 

Տաթև

 

 

Մեր էներգիայով լի դիզայներ Տաթևն առաջարկում է մեկ այլ տարբերակ՝ գրի առնել բոլոր մտքերը, որոնք կապված են բրենդի հետ։ Կարող ես նաև մտածել այն մասին, թե ինչպես մարդիկ կընկալեն քո ստեղծած լոգոն ու արդյոք կստանան բրենդի մասին հստակ պատկերացում։

 

Իսկ հաջորդ քայլը կլինի այդ բառերի հետ կապված պատկերների օգտագործումը՝ ավելացնել, փոփոխել, գույն ընտրել ու իրականացնել բոլոր խելառ մտքերը։ Վերջում կստանաս յուրօրինակ լոգո, որը դժվար թե որևէ մեկը կկարողանա «գողանալ»։ Իր մեթոդն ապացուցելու համար Տաթոն օրինակ է բերում Nike-ի լոգոն. սկզբում այն թռչունի տեսք ուներ՝ արտահայտելով թռիչքի իմաստը։ Համոզիչ է, չէ՞։

 

Ասոցացիաները գրի առնելը նաև լավ մեթոդ է, եթե որևէ միտք այդ պահին չի փայլատակում։ Դա լավ սկիզբ կարող է լինել, որից հետո էլ կարող ես ստեղծագործել ու ստանալ վերջնական տարբերակը։

 

 

բրենդի լոգո

 

Տաթոն նաև խորհուրդ է տալիս շատ չտանջվել ու հաճույքով գործ անել, այլապես կսկսես ատել քո ստեղծած լոգոն։ Ընդհանուր առմամբ, եթե լսես Տաթևին, ապա պիտի ստեղծես այնպիսի լոգո, որով կհպարտանաս։ Եթե անգամ քեզնից ուրիշ ոճով լոգո են պահանջում, պիտի գտնես այն ոսկե միջինը, որը կհավանի ոչ միայն պատվիրատուն, այլ նաև դու։




 

Ոչ դիզայներ Նազ

 

 

Երևի թե այսքան փորձառու մարդկանց կարծիքն ու խորհուրդները լսելը կմոտիվացնի քեզ անցնել գործի ու ստեղծել քո կամ քո բիզնեսի լոգոն։ Դե եթե ինձ էլ լսես, ապա կսկսես օգտագործել մեր Լոգոմեյքերը՝ հետևելով մեր ցուցումներին։ Դու կարող ես ցանկացած էլեմենտ ավելացնել, տեքստ ներառել, փոփոխել գույները և այլն և այլն։ Իսկ վերջում՝ կարող ես բեռնել քո լոգոն .png կամ .svg ֆորմատներով։ Ամենակարևորը՝ չմոռանա՜ս հնարավորինս գործի դնել  երևակայությունդ։

 

Չսկսե՞նք հիմա։ Դե գուդ լաք…

 

 

#ՆՇՈՒՄ

Ucraft-ը դրագ-ընդ-դրոփ տեխնոլոգիայով գործող վեբկայքերի բիլդեռ է։ Մեր նպատակն է ստեղծել մի հարթակ, որը թույլ կտա հեշտությամբ ստեղծել կայքեր՝ չունենալով դիզայներական կամ ծրագրավորման հմտություններ։ Մենք թարմացնում ենք մեր բլոգը, որպեսզի Ձեզ տեղյակ պահենք SEO-ի, մարքեթինգի և դիզայնի վերաբերյալ վերջին նկատառումների մասին։