Ինչպե՞ս ստեղծել հաջողակ անձնական բրենդ

Written by  Nazeli Abrahamyan

Չորեքշաբթի, 21 Նոյեմբերի 2018 16:24

Ինչպե՞ս ստեղծել հաջողակ անձնական բրենդ

Բոլորս գիտենք, թե ինչ է բրենդը, այնպես չէ՞։ Դե հիմա պատկերացնենք, որ բրենդի հիմքում հենց մենք ենք՝ անհատներս։ Այս դեպքում բրենդի զարգացումը տարբերվում է ավանդականից։ Անձնական բրենդ ստեղծելը շատ դրական կողմեր ունի, որոնց շնորհիվ կարող ես հասնել հաջողությունների՝ զարգացնելով թե՛ քո բիզնեսը, թե՛ աչքի ընկնես մեդիայում, թե՛ ավելացնես ծանոթություններիդ շրջանակը։

 

 

Ուզու՞մ ես դու էլ աշխատել քո անձնական բրենդի վրա՝ ստեղծելով քո ես-ի իմիջը։ Ուրեմն կարդա մեր խորհուրդները, որոնք կօգնեն քեզ կողմնորոշվել ու զարգացնել քո անձնական «ճիշտ» բրենդը։



 

Ո՞րն է քո անձնական տեսլականը

 

Անձնական բրենդի զարգացումը կախված է հենց քո սեփական տեսլականից: Ինչպե՞ս կուզես, որ ընկալեն քեզ։ Մի՛ շտապիր, մտածիր այդ հարցի շուրջ, չէ՞ որ դա քո բրենդի հիմքն է։

 

Կարող է աննշան թվալ, բայց քո մտքերն ու գաղափարները հենց քո բրենդի ստեղծման առաջին քայլերն են։ Այնպես որ, խորացիր քո արժեքների, բնավորության գծերի ու այլ մանրուքների մեջ, որպեսզի հասկանաս, թե ինչը կօգնի քեզ ստեղծել քո եսը։



անձնական բրենդ

 

 

Եթե մտքումդ արդեն ունես այս հարցերի պատասխանները, ապա անցի՛ր գործի։ Կարող ես նաև դրանք գրի առնել ու զարգացնել ժամանակի ընթացքում։



 

Ո՞րն է քո թիրախային լսարանը

 

Որոշեցի՞ր, թե որն է քո տեսլականը։ Ուրեմն անցնենք մյուս կետին՝ թիրախային լսարանին։ Այս հարցում ևս պետք է հաշվի առնել ցանկացած դետալ՝ արժեքները, ակնկալիքները, անգամ համոզմունքները։ Այս տեղեկությունը կօգնի բարելավել քո անձնական բրենդը։

 

Բացի դրանից, թիրախային լսարանը քեզ կտա այն ընդհանուր արդյունքների պատկերը, որին կարող ես հասնել այդ շրջանակում «հայտնի» դառնալուց հետո։ Բայց դա չի նշանակում, որ պետք է փորձել շարժվել միայն դրանց կանոններով քանի որ դու պետք է կենտրոնանաս ոչ թե ճաշակի, այլ պատվերներ ստանալու ու գումար վաստակելու վրա։

 

Թիրախային լսարանի մեջ կարող ես ներառել նաև ինֆլուենսերներին ու պոտենցիալ պատվիրատուներին։ Չմոռանաս նաև յուրաքանչյուրին յուրովի մոտեցում ցուցաբերել։



անձնական բրենդի լսարան

 

 

 

Ո՞րն է քո ուղերձը

 

Խոսենք հաջորդ քայլի մասին։ Գիտե՞ք՝ ինչքան ժամանակ է պահանջվում մարդու ուշադրությունը գրավելու համար։ 8 վայրկյան։ Ընդամենը։ Ահա այսքան ժամանակ ունես դու թիրախային լսարանիդ քո հաղորդագրությունը ներկայացնելու համար։ Իսկ սա նշանակում է, որ պետք է լավ մշակես քո ուղերձը, որպեսզի այն տեղ հասնի։

 

Կենտրոնացիր պարզ ու հիշվող հաղորդագրություն ունենալու վրա։ Քո բրենդի ուղերձի  հիմքում պետք է լինի ներքին համոզմունք, մարդկանց համոզելու հեռանկար, ինչպես նաև ներառի շրջապատողների միահամուռ գիտակցությունը: Համենայն դեպս, այդպես է կարծում Traction ընկերության հիմնադիր ու տնօրեն Ադամ Կլայնբերգը։

 

Մտածեցի՞ր, թե ինչ ես ներկայացնելու լսարանիդ։ Դե չմոռանաս օգտագործել այն որտեղ որ պատահի։



անձնական բրենդի ուղերձ

 

 

 

Ինչո՞վ ես առանձնանում

 

Կուզե՞ս չէ՝ քո անձնական բրենդինգով առանձնանալ ամբոխից։ Անկեղծ ասած, միայն ուզելն այդքան էլ բավարար չէ։ Պետք է սկսես բարձրաձայնել քո յուրահատկություն(ներ)ը։  Ի՞նչ առանձնահատկություններ ունես. օգտագործի՛ր դրանք։ Կարող ես անգամ ցանկ կազմել, թե ինչն է քեզ դարձնում միակն ու անփոխարինելին։

 

Պարտադիր չէ վունդերկինդ լինել դրա համար, պարզապես փորձիր տարբերվել։ Մի խորհուրդ էլ՝ փորձիր հեռու մնալ թեժ թեմաներից, օրինակ՝ քաղաքականությունից կամ կրոնական հարցերից։



 

Որո՞նք են քո արժեքները

 

Եթե արդեն հետևել ես նախորդ քայլերին, ուրեմն անցնենք առաջ։ Արի հիմա հասկանանք, թե որոնք են քո արժեքները, որոնք ուզում ես ներկայացնել հանրությանը։ Ամեն ինչ կախված է քո ընտրությունից ու ներկայացնելուց։

 

Բայց ինչպես նշում է Վիրջինիայի Տեխնոլոգիաներ և հաշվապահության համալսարանի ղեկավար Կիմբերլի Բարկերը՝ բնականությունը այն կորիզն է, որի շուրջ էլ հենց ստեղծում է քո անձնական բրենդը։ Այդ մասին նա պատմում է իր օնլայն կուրսում, որտեղ նաև նշում է, որ բնականությունը պետք չէ շփոթել քաղաքավարության հետ։ Երբեմն մարդիկ չեն զգում դրանց տարբերությունը։ Օրինակ՝ պետք չէ ընկերոջը սխալ ֆիդբեք տալ, եթե բացասական կարծիք ունես այս կամ այն հարցում ու լոյալ լինես։ Ի վերջո, մեր արժեքները ծառայում են որպես ինդիկատոր, թե ինչ քայլերի արժի դիմել հաջողության հասնելու համար։



 

Ապահովիր քո օնլայն ներկայությունը

 

Նախորդ կետերը հիմնականում տեսական էին, իսկ հիմա անցնենք ավելի գործնականի։ Քանի որ արդեն որոշել ես քո մեսիջը, արժեքները, գիտես քո թիրախային լսարանին ու թե ինչպես աչքի ընկնես, ուրեմն մնում է գտնես այն միջոցը, որի օգնությամբ այդ ողջ ինֆորմացիան կներկայացնես։ Մենք Ամերիկա չենք հայտնագործի, եթե ասենք, որ լավագույն տարբերակը սոցիալական մեդիան է։

 

Համոզված ենք, որ ներկա ես գրեթե բոլոր հայտնի ցանցերում։ Հենց այստեղ էլ, մի տեղում հավաքելով քո հիմնական լսարանը, կարող ես պատմել քո մասին, ներկայացնես քո արժեքներն ու ձեռքբերումները։ Բայց լսարանի հարցում նաև խորհուրդ կտայինք կենտրոնանալ ոչ թե քանակի, այլ որակի վրա, իհարկե եթե համատեղել հնարավոր չէ։ Անընդհատ թարմացրու սոցցանցերի կոնտենտը՝ ներկայացնելով քո պայծառ մտքերն ու կարծիքը որևէ հարցում։



անձնական բրենդի սոցցանցեր

 

 

Վերջերս, բացի Facebook, Instagram ու Twitter սոցցանցերից, մեծ ճանաչում է ձեռք բերել Telegram-ը, որով կարող ես ստեղծել ու վարել քո իսկ ալիքը։ Քեզ մնում է մտածել ունիկալ մի անուն, հրավիրել լսարանիդ քեզ հետևելու ու ներկայացնել քո հետաքրքիր ու ներգրավվող կոնտենտը։

 

 

 

Էլ ի՞նչ է պետք

 

Գիտե՞ս նաև ինչը կարող է օգնել մեծացնել քո օնլայն ներկայությունը։ Քո սեփական վեբկայքը, ինչպես նաև բլոգը։ Անձնական բրենդինգի հարցում վեբկայքը մեծ քայլ է, քանի որ այն քո սեփական անկյունն է լինում, որտեղ դու լավագույնս կարող ես ներկայացնել ինքդ քեզ։ Ունե՞ս պորտֆոլիո, շատ լավ, դե ցույց տուր այն քո կայքում։ Կարող ես նաև ավելացնել սոցցանցերի քո հաշիվների հղումները՝ հեշտացնելով քեզ գտնելու գործը։ Ամեն ինչ մեկ տեղում, հարմար է ու օգտակար, այնպես չէ՞։

 

Իսկ եթե հիմա մտածում ես՝ թե ինչպես ստանաս քո կայքը, ուրեմն հաշվի առ, որ կարող ես օգտվել Ucraft վեբկայքերի կոնստրուկտորից ու հեշտությամբ ստեղծել քո կայքը։ Հաշված րոպեների ընթացքում կարող ես ստանալ քո դիզայնով, կոնտենտով ու բլոգով բազմաֆունկցիոնալ կայք՝ առանց մտահոգվելու տեխնիկական խնդիրների մասին։



բրենդի կայք

 

 

Կայքումդ կարող ես ներառել նաև քո բլոգը, եթե գրում ես։ Կարող ես ի կատար ածել ցանկացած միտք, որը կարծում ես կօգնի քո անձնական բրենդի տարածմանը։ Ու հիշի՛ր, որ առաջին տպավորություն թողնելու համար մի հնարավորություն ունես ընդամենը։ Այնպես որ բաց մի թող լավ ներկայանալու քո շանսը։



 

Ո՞վ է առանձնանում անձնական բրենդով

 

Թվում է՝ այդքան էլ բարդ չէ, բայց ջանքեր են պահանջվում հաջողակ անձնական բրենդ ստեղծելու հարցում։ Կուզե՞ս իմանալ, թե ով է առանձնանում իր բրենդով։ Բերե՞մ օրինակներ։ Հիմա։

 

 

Սամվել Մարտիրոսյան

 

Երևի շատ է եղել, որ առնչվես մեդիա փորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի խորհուրդներին։ Իր գիտելիքների ու ներկայացման շնորհիվ Սամվելի մասին արդեն գիտեն համարյա բոլորը։

Սամվելին կարող ես գտնել ցանկացած սոցիալական հարթակում՝ Twitter-ից մինչև Academia.edu։ Սամվելը նաև առանձնանում է նրանով, որ ունի իր ալիքը Telegram-ում՝ Samvel Martirosyan On Air անունով, որին հետևում են 1777 օգտատեր։



ստեղծիր անձնական բրենդ

 

 

Կարևոր է նշել նաև, որ Սամվելն ունի սեփական կայք՝ իր օնլայն անձնական տարածքը, որտեղ նա կիսվում է մեդիա գրագիտության վերաբերյալ իր գրառումներով։ Ես նույնպես հետևորդ եմ։ Կարող ես դու ևս կարդալ նրան ու այս օրինակով շարժվել անձնական բրենդ ստեղծելու հարցում։



 

Արա Ասլանյան

 

Եթե դեռ չգիտես Արային, ապա նշեմ, որ նա դիզայներ է ու կրեատիվ մտքերի «գեներատոր»։ Նա ևս աչքի է ընկնում իր անձնական բրենդով։ Արոն հասցրել է արդեն ձեռք բերել իրեն հետևող լսարան, որի հետ կիսվում է իր աշխատանքներով ու մտքերով սոցիալական ցանցերում։

 

Բացի իր պորտֆոլիոյից, որը հավանաբար բոլոր դիզայներներն ունեն, ունի իր սեփական կայքը, որտեղ ևս ներառել է իր դիզայն գլուխգործոցները :) Ի դեպ, Արոն ստեղծել է իր կայքը հենց Ucraft-ով։

 

Արոն հենց ինքը վարում է դասընթացներ դիզայնի մասին, ինչը նշանակում է, որ նա ստեղծել է հաջողակ անձնական բրենդ, դե նաև աչքի ընկնող դիզայներ է։



ստեղծել անձնական բրենդ

 

 

Դե ինչ, արդեն մտածեցի՞ր, թե ինչպես պիտի սկսես զբաղվել քո անձնական բրենդինգով։ Քեզ մնում է պարզապես հետևել մեր խորհուրդներին ու անցնել գործի։ Կարող ես ստեղծել քո սոցցանցերի հաշիվներն ու վեբկայքը։ Մաղթում ենք հաջողություն այս հարցում։

 

 

#ՆՇՈՒՄ

Ucraft-ը դրագ-ընդ-դրոփ տեխնոլոգիայով գործող վեբկայքերի բիլդեռ է։ Մեր նպատակն է ստեղծել մի հարթակ, որը թույլ կտա հեշտությամբ ստեղծել կայքեր՝ չունենալով դիզայներական կամ ծրագրավորման հմտություններ։ Մենք թարմացնում ենք մեր բլոգը, որպեսզի Ձեզ տեղյակ պահենք SEO-ի, մարքեթինգի և դիզայնի վերաբերյալ վերջին նկատառումների մասին։