Ինչու՞ ռեդիզայն անել ձեր վեբկայքը և ինչի՞ց սկսել

Written by  Nazeli Abrahamyan

Երեքշաբթի, 11 Հունիսի 2019 17:24

Ինչու՞ ռեդիզայն անել ձեր վեբկայքը և ինչի՞ց սկսել

Նկատե՞լ եք, որ հայտնի և հաջողակ բրենդերը հաճախ են ռեդիզայն անում իրենց թե՛ լոգոն, թե՛ վեբկայքը։ Անկախ այն փաստից՝ ձեր կայքը հանդիսանում է վաճառքների հարթակ, թե պարզապես այցեքարտ և նոր այցելուներ գրավելու միջոց, միևնույն է, դիզայնը կարևոր գործոն է։

 

 

Պետք չէ մոռանալ, որ վեբկայքը թրաֆիկով ապահովող մարքեթինգային հիմնական աղբյուրներից է։ Եթե դեռ այդքան չեք կենտրոնացել ռեդիզայն անելու վրա, ապա արժի սկսել մտածել դրա մասին։ Համոզվելու համար կարող եք ծանոթանալ մեր ներկայացրած 5 կետերին, թե ինչու ռեդիզայն անել ձեր կամ ձեր բիզնեսի կայքը։



 

 

Ինչու՞ ռեդիզայն անել ձեր վեբկայքը

 

 

Ռեսպոնսիվ դիզայն

 

 

Ձեր այցելուները ցանկանում են գտնել իրենց հետաքրքրող տեղեկությունն առանց բարդությունների՝ հեշտությամբ անցնելով մի էջից մյուսը։ Նրանք չեն նախատեսում բեռնել շատ մեգաբայթեր, դիտել տարբեր հոլովակներ կամ խճճվել էջերի մեջ։

 

Միշտ չէ, որ արտահայտիչ պատկերներ, հոլովակներ կամ կայքի այլ բաղադրիչներ նպաստում են կայքի ռեսպոնսիվությանը։ Այցելուների լքելու հիմնական պատճառներից մեկը հենց քոնթենթի երկար բեռնումն է։ Այնպես որ, ռեսպոնսիվ դիզայնը կարող է լուծել այս խնդիրը, եթե սկսեք մտածել ռեդիզայն անելու մասին։




Բովանդակալից վեբ էջեր

 

 

Վեբկայքի դիզայնի ռազմավարության դեպքում պետք է ներառել այցելուների գործողությունների վերլուծությունը։ Հաշվարկելով կայքի վիճակագրությունը՝ գնահատեք ձեր բիզնեսի աճը։ Մենք խորհուրդ ենք տալիս կենտրոնանալ հետևյալ հարցերի վրա՝

 

  • Քանի՞ հոգի է այցելում ձեր կայք։
  • Որտեղի՞ց են գալիս նրանք (սոցցանցեր, որոնողական համակարգեր և այլն)։
  • Ինչքա՞ն ժամանակ են ծախսում կայքում։
  • Ո՞ր էջից են հեռանում կայքից։

 

Այս հարցերի վերլուծությունը ձեզ ավելի նշանակալի տեղեկություն կտա ձեր կայքի մասին։ Եթե ձեր այցելուները հեռանում են կայքի հիմնական էջից մի քանի վայրկյանի ընթացքում, ուրեմն դուք, հավանաբար, ոչ համապատասխան բանալի բառեր եք ընտրել, կամ ձեր կայքում տեղեկության պակաս ունեք կամ մարքեթինգային սխալ ռազմավարություն եք ընտրել։ Կամ էլ պարզապես ձեր կայքն ունի ռեդեզայնի կարիք։




կայքի էջերի ռեդիզայն

 

 

 

Վաճառքի լիդերի գեներացում

 

 

Ոչ բոլոր կայքերի նպատակն է առցանց վաճառք կատարելը։ Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ դուք պետք է շրջանցեք վաճառքի լիդերի հավաքագրումը ձեր բիզնեսի համար։

 

Ահա մի քանի տարբերակ՝ վեբկայքի միջոցով լիդեր գեներացնելու համար.

 

  • հավաքել այցելուների կոնտակտային տվյալները՝ հետագայում կապ հաստատելու համար,
  • ուղղորդել այցելուներին իմանալ ավելին ձեր բիզնեսի մասին,
  • առաջարկել հետևել ձեզ սոցիալական ցանցերում,
  • խնդրել այցելուներին կարծիք հայտնել ձեր բիզնեսի մասին,
  • թույլ տալ դիմել ձեզ հարցերի դեպքում,
  • տալ հաճախակի տրվող հարցերի պատասխանները։

 

Եթե այս տարբերակների մեծամասնությունը բացակայում է ձեր կայքում, ապա ժամանակն է մտածել ռեդիզայնի մասին։



 

Օպտիմիզացիա մոբայլի համար

 

 

Բոլորս հասկանում ենք մոբայլ տարբերակի առկայության անհրաժեշտությունը։ Եթե խոսենք թվերով, ապա պետք է նշել, որ 2018 թվականին վեբկայքերի թրաֆիկի 52.2%-ը եկել է հեռախոսներից։ Դա նշանակում է կեսից ավելին, ինչը կարևոր հիմք է կայքի մոբայլ տարբերակ ունենալու համար։ Իսկ վերջերս Գուգլը հայտարարեց նաև մոբայլի դոմեյնների առաջնային ինդեքսավորման մասին։

 

Պետք է նաև հաշվի առնել, որ մոբայլ տարբերակը չի նշանակում ստեղծել կայքի փոքրացված տեսակը, այլ՝ ունենալ ռեսպոնսիվ դիզայն և հնարավորինս անթերի UX։ Այդ նպատակով էլ ռեդիզայն կատարեք ձեր կայքը և համապատասխանեք բոլոր պահանջներին։



Օպտիմիզացիա հեռախոսի համար

 

 

 

Օպտիմիզացիա որոնողական համակարգերի համար



Որոնողական համակարգերի համար բավականին կարևոր է թարմացված քոնթենթը։ Եթե ձեր կայքը թուլացնում է իր դիրքերը, ապա մտածեք փոփոխություններ մտցնելու և Գուգլի ու մյուս որոնողական համակարգերի ուշադրությունը գրավելու մասին։ Իսկ դրան լուծում կտա ռեդիզայնը։ Նոր քոնթենթի և գրավիչ դիզայնի միջոցով կարող եք այցելուներին ուղղորդել դեպի ձեր կայք։ Չմոռանաք նաև մետա տվյալների թարմացման մասին։




 

Ի՞նչից սկսել վեբկայքի ռեդիզայնը



Դե ինչ, հիմա մտածու՞մ եք ձեր վեբկայքի ռեդիզայնի մասին։ Մնաց հասկանալ, թե ինչ քայլեր են անհրաժեշտ գործընթացը սկսելու համար։ Շատ լավ, մենք էլ կուղղորդենք ձեզ մեր փորձված խորհուրդներով։ Չէ՞ որ Ucraft-ը բազմիցս ռեդիզայն է արվել։ Ucraft-ի մարքեթինգի ղեկավար Իտան էլ կներկայացնի իր տեսակետերը։



 

Տեղեկությունների հավաքագրում

 

 

Որպես ամենա-ամենաառաջին քայլ կարող եք հարցազրույցներ անցկացնել, ինչի շնորհիվ հնարավորինս տեղեկություններ կհավաքեք տվյալ բիզնեսի մասին։ Հարցազրույցների նպատակը մեկն է՝ հավաքել ողջ տեղեկությունը՝ հետագայում ֆիլտրելու և ոգեշնչման աղբյուր դարձնելու համար։

 

Տեղեկությունների մեջ պետք է մտնեն նաև բիզնեսի նպատակը, բրենդի ուղենիշը կամ ցանկացած մանրուք։



 

Նախագծի առաջարկի ստեղծում

 

 

Մինչ գործի անցնելը լավ միտք է նախագծի առաջարկի կազմումը, որպեսզի բոլորը տեղեկացված լինեն հետագա փոփոխությունների մասին։ Իտան նշում է, որ Ucraft-ի կայքի փոփոխությունները սկսվել են դրանից՝ հստակ հասկանալով, թե ինչ է հարկավոր թարմացված կայքի համար։

 

Մենք մեր առաջ ներկայացրեք էինք հետևյալ հարցերը.

 

  • Ի՞նչ արդյունքների ենք փորձում հասնել։
  • Որքանո՞վ ենք վստահ, որ նախագիծը հաջող կստացվի։
  • Ինչու՞ ենք ռեդիզայն անում։
  • Որո՞նք են նախագծի հիմնական կետերը։
  • Ու՞մ է ուղղած այս փոփոխությունները։
  • Ինչպե՞ս նրանց տեղեկացնենք փոփոխության մասին։
  • Ո՞վքեր են ներգրավված նախագծի մեջ։
  • Ո՞րն է վերջնաժամկետը։

 

Այս հարցերի պատասխանների հիման վրա կարող եք կազմել նաև նախագծի առաջարկը և հետևել ձեր կայքի սկզբունքներին։



 

Շուկայի վերլուծություն

 

 

Իտան նշում է, որ նրանք նաև չշրջանցեցին շուկայի վերլուծությունը։ Առանց դրա ռեդիզայն անելը ոչ պրոֆեսիոնալ կլինի։ Պետք է նախ առանձնացնել մրցակիցների ցանկը։ Սկզբում առանձնացվում են մրցակիցների առավելությունները, թերությունները, պոտենցիալ հնարավորությունները, իսկ ինչը հետաքրքրական է՝ ուշադրություն է դարձվում, թե ինչ ֆունկցիոնալ հատկանիշներ ավելացնել կամ անտեսել։

 

Այսինքն՝ պետք է ստեղծել SWOT վերլուծություն՝ առանձնացնելով ձեր բիզնեսի առանձնահատուկ կետերը, ինչպես նաև զուգահեռներ տանել մրցակիցների առավելությունների ու թերությունների միջև։ Սա լավ հիմք կհանդիսանա ռեդիզայնի հարցում։



ՏՏ շուկայի վերլուծություն

 

 

 

Տեղեկատվական ճարտարապետություն

 

 

Տեղեկատվական ճարտարապետությունը քոնթենթի կազմակերպման միջոց է՝ ձեր բիզնեսի մասին ավելի լավ պատկեր ստանալու նպատակով։ Վեբ դիզայնի մեջ կառուցվածքային դիագրամները դասակարգում են վեբ էջերը՝ տալով ձեր կայքի ամբողջական պատկերը։

 

Ucraft-ի դիզայներները ստեղծել են հին կայքի տեղեկության դիագրամը՝ նշելով, թե ինչ դասակարգում և կառուցվածք է ունենալու թարմացված կայքը։ Այս քայլից հետո գնահատվել են կայքի քոնթենթը և թրաֆիկը, ինչի շնորհիվ հեշտացվել է ռեդիզայնավորման գործընթացը, քանի որ բաց չի թողնվել ոչ մի էջ։



 

Կայքի կմախքի գծում

 

 

Այնուհետև Ucraft-ի դեպքում ստեղծվել է կայքի կառուցվածքը՝ որոշ մասը թղթի վրա, որոշ մասը՝ բանավոր, իսկ որոշ մասը՝ սևագրված կամ առցանց տարբերակով։

 

Այս քայլով հեշտացվում է քոնթենթ գրելու հարցը։ Դուք արդեն պատկերացնում եք, թե ինչ է պետք ցույց տալ այցելուներին վիզուալ և տեքստային տեսանկյունից և, առհասարակ, ստանում եք ամբողջական պատկերը։



կայքի կմախքի գծում

 

 

 

Դիզայնի ոգեշնչման հավաքագրում

 

 

Ucraft-ի դեպքում օգտագործվել են բազմաթիվ աղբյուրներ, որոնց թվում Muzli, Behance, Awwwards և այլն, որոնք առաջարկել են բազմաթիվ գաղափարներ դիզայնի համար։ Առաջնային կարող եք օգտագործել Pinterest սոցիալական ցանցը, որտեղ կգտնեք նոր մտքեր, հուշումներ կամ հենց ամբողջական նախագծեր։ Ցանկալի է ստեղծել հատուկ հավաքածուներ (boards), որպեսզի պահպանեք հանդիպած նոր գաղափարները։

 

Այնուհետև, կարելի է ուրվագծել այդ գաղափարները Illustrator-ի օգնությամբ` համադրելով նկարները, անիմացիաներն ու տեքստերը, որոշելով գրատպությունը։ Լավ տարբերակ է ռեդիզայնի գործընթացը սկսելու համար։



 

Մոքափի և կառուցվածքի ստեղծում

 

 

Շատ դեպքերում մարդիկ անտեսում են վեբկայքի կառուցվածքի և վեբ դիզայնի ստեղծումը A4 թղթի վրա։ Իհարկե, դիզայնը էկրանի միջոցով տեսնելն անհրաժեշտ է, սակայն այցելուների տեսանկյունից էլ դիտարկել վեբկայքը։

 

Ucraft-ի ռեդիզայնի համար ինտերակտիվ մոքափներ ստեղծվել են նախնական փուլում։ Մենք մեր օգտատերերի հետ կիսվել ենք այդ մոքափով, որպեսզի հասկանանք՝ արդյոք հարմար և համապատասխան է դիզայնը այցելուների համար։ Կարծիքների վրա հիմնվելով էլ ստեղծվել է վերջնական տարբերակը։



 

Մոքափի ստեղծում

 

 

 

Թեև վեբկայքի ռեդիզայնի տարբեր տեսակետեր և գործընթացներ կան, սկզբունքը նույնն է՝ ստանալ թարմ և օգտատերերի համար առավել հարմար վեբկայք, որի շնորհիվ կարող են ավելանալ ապրանքների կամ ծառայությունների վաճառքը։ Դուք էլ կարող եք հաշվի առնել վերը նշված փաստերն ու քայլերը և անցնեք գործի։ Այդ հարցում կարող է օգնել նաև Ucraft վեբկայքերի բիլդեռը, որով կարող եք ստեղծել ձեր նոր կայքը։

 

 

#ՆՇՈՒՄ

Ucraft-ը դրագ-ընդ-դրոփ տեխնոլոգիայով գործող վեբկայքերի բիլդեռ է։ Մեր նպատակն է ստեղծել մի հարթակ, որը թույլ կտա հեշտությամբ ստեղծել կայքեր՝ չունենալով դիզայներական կամ ծրագրավորման հմտություններ։ Մենք թարմացնում ենք մեր բլոգը, որպեսզի Ձեզ տեղյակ պահենք SEO-ի, մարքեթինգի և դիզայնի վերաբերյալ վերջին նկատառումների մասին։