Jump Design Conference. թռիչք դեպի դիզայնի աշխարհ

Written by  Nazeli Abrahamyan

Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2019 17:04

Jump Design Conference. թռիչք դեպի դիզայնի աշխարհ

Սեպտեմբերի 15-ին Ucraft-ը՝ yerevantropics-ի հետ համատեղ, կազմակերպել էր դիզայնի վերաբերյալ կոնֆերանս։ Եթե չեք մասնակցել, ապա կարդացեք մեր ամփոփումը։

 



Jump իվենթը, ընդհանուր առմամբ, նախատեսված էր դիզայներների, UX-ի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների համար, բայց կհետաքրքրեր բոլորին։ Չէ՞ որ ելույթ էին ունենում այնպիսի դեմքեր, ինչպիսիք էին Ալեքսանդր Արծվունին Farfetch-ից, Կառլա Էչևարրիան Google-ից, Գև Բալյանը Ucraft-ից և այլք, ումից շատ բան կարելի էր սովորել։

 

 

Սկսենք սկզբից։ Նախ, Ucraft-ի արտ տնօրեն Մհերն ու որակի ապահովման մասնագետ Թոմը, ովքեր ուիքենդներին «վերածվում են» DJ-ների, ողջունեցին մասնակիցներին իրենց գրուվի սաունդներով, որից հետո ՀԲԸՄ-ի մեծ դահլիճում սկսվեցին ելույթները։

 

 

jump conference warmup

 

 

 

Studio Dumbar-ի վիզուալ դիզայներներ ու նորարար դեմքեր Քրիսթոֆեր Նոորտն ու Սթեն Հաանապելը սկսեցին ներկայացնել իրենց մաքսիմալիստական դիզայնը ու իրենց կողմից ստեղծված վերջին պրոյեկտները, որոնցից ամենաշատը աչքի ընկավ DEMO festival-ի բրենդինգը։

 

 

studio dumbar ucraft

 

 

 

Բարսելոնաբնակ դիզայներ և անիմատոր Փոլ Սոլան, ով նաև Device, Amigo Total և All in Pixel ստուդիաների համահիմնադիրն է, ևս ներկայացրեց իր աշխատանքները, որոնք, ի տարբերություն նախորդ ելույթի, ավելի մինիմալիստական էին և գույներով լի։ Աշխատանքներին ավելացնելով անիմացիաներ՝ Փոլին հաջողվել էր ստանալ տպավորիչ դիզայն, որն էլ ներկայացրեց իր ելույթի ընթացքում։

 

 

pol sola ucraft

 

 

 

Կոնֆերանսի ընթացքում ելույթ ունեցավ նաև Աստղիկ Մարգարյանը՝ PicsArt ընկերության կրեատիվ բաժնի ղեկավարը՝ ներկայացնելով իրենց հավելվածը և դիզայն թրենդերը։

 

 

picsart and ucraft

 

 

 

Հերթը Farfetch-ի գլխավոր դիզայներ Ալեքսանդր Արծվունիինն էր, ով զարմանալիորեն հայերենով ներկայացրեց, թե ինչպես է իրենց դիզայն թիմը աշխատում, որպեսզի օգտատերերին տրամադրի առավել լավ մոբայլ հավելված, և ինչպես են դիզայնի միջոցով նպաստում վաճառքի ծավալներին։

 

 

farfetch ucraft

 

 

 

eCommerce խանութ ստեղծելու ու զարգացնելու թեման շարունակեց Ucraft-ի հիմնադիր ղեկավար Գև Բալյանը։ Հենց Ucraft-ի օրինակով Գևը ցույց տվեց, թե ինչպես զրոյից ստեղծել օնլայն խանութ՝ համապատասխան ապրանքներով և թե ինչ ֆունկցիոնալ գործիքներ է առաջարկում վեբկայքերի այս բիլդեռը, ներառյալ ինտեգրված հայկական վճարային մեթոդները (Ամերիա, Ակբա, Էվոկա, Ինեկո բանկեր և Իդրամ համակարգ), որոնց միջոցով կարելի է վաճառքն ավելի արագ և ապահով իրականացնել։

 

 

ucraft ceo

 

 

 

Մերօրյա կարևոր թեմաներից մեկի՝ արհեստական բանականության մասին էլ խոսեց Կառլա Էչևարրիան, ով Google Assistant-ի դիզայնի թիմի ղեկավարն է։ Երևի թե բոլորին է հետաքրքրում խոշորագույն այս ընկերության ցանկացած պրոդուկտ։ Կառլան պատմեց, թե ինչն են հաշվի առել արհեստական բանականություն ստեղծելիս, որքան կարևոր է դեմոգրաֆիական կամ դիալեկտային տարբերությունները։

 

 

google and ucraft

 

 


Եվ վերջում ելույթ ունեցավ համեստագույն դիզայներ Միտյա Օսադչուկը, ով Mail.ru Group-ի ստեղծագործական տնօրենն է։ Միտյան իր սուպերինֆորմատիվ ելույթի ընթացքում ներկայացրեց և՛ Mail.ru-ի դիզայնը, և՛ նորարար շատ վեբկայքեր և գործիքներ, որոնցով կարելի է ստանալ տարբերվող դիզայն և ստեղծել անիմացիաներ, և՛ արհեստական բանականության վրա հիմնված դիզայնի թրենդերը։ Այն ամենն, ինչի մասին խոստանում էին կոնֆերանսի սկզբում։

 

 

mail.ru group ucraft

 

 

 

Դե իսկ ընդմիջումների ընթացքում ներկաները վայելում էի լավ մյուզիք, օգտվում հյուրասիրությունից և, ինչն ամենակարևորն է, շփվում հյուրերի և մասնակիցների հետ։

 

Ucraft-ը մտադիր է էլի ներկայանալ նմանատիպ իվենթներով, որոնք վստահ ենք՝ բաց չեք թողնի։ Անկախ մասնագիտությունից՝ կարելի է շատ նորարարությունների մասին իմանալ և կիրառել աշխատանքում։ Հաշվի առնելով մասնակիցների ներգրավվածությունն ու հետաքրքրությունը՝ Ucraft-ը ամեն տարի կկազմակերպի կոնֆերանսներ և իր ներդրումը կունենա այս բնագավառի զարգացման հարցում։

 

 

Դե ինչ, կհանդիպենք հաջորդ անգամ։

 

 

#ՆՇՈՒՄ

Ucraft-ը դրագ-ընդ-դրոփ տեխնոլոգիայով գործող վեբկայքերի բիլդեռ է։ Մեր նպատակն է ստեղծել մի հարթակ, որը թույլ կտա հեշտությամբ ստեղծել կայքեր՝ չունենալով դիզայներական կամ ծրագրավորման հմտություններ։ Մենք թարմացնում ենք մեր բլոգը, որպեսզի Ձեզ տեղյակ պահենք SEO-ի, մարքեթինգի և դիզայնի վերաբերյալ վերջին նկատառումների մասին։