Ucraft-ը 9 ժամում՝ Armenian Code Academy-ի հետ

Written by  Nazeli Abrahamyan

Չորեքշաբթի, 19 Փետրվարի 2020 18:25

Ucraft-ը 9 ժամում՝ Armenian Code Academy-ի հետ

Գիտեք չէ՞, որ Ucraft-ով կայք պատրաստելը հեշտ է և արագ։ Ամեն դեպքում, ավելի պարզեցված կլինի, եթե ծանոթ լինեք մանրամասներին։ Չէ՞ որ բիլդեռը բազմաֆունկցիոնալ է և ունի շատ հավելվածներ, ինտեգրացրաներ և էլեմենտներ... 

 

 

Հենց այդ նպատակով էլ Ucraft-ը՝ Armenian Code Academy-ի հետ համատեղ, 2019 թվականի դեկտեմբերին կազմակերպեց հատուկ դասընթաց։ Եկեք ավելի մանրամասն պատմենք սրա մասին։

 

 

 aca ucraft training

 

 

 

Դասընթացի շրջանակներում մասնակիցները սովորեցին, թե ինչպես առավելագույնս օգտվել Ucraft-ից։ Իսկ ավելի մանրամասն՝ ստացան կայք պատրաստելու նախնական գիտելիքներ, ծանոթացան UX-ի հիմունքներին, ստեղծեցին իրենց կայքը, ինչպես նաև սովորեցին օգտվել մի շարք մարքեթինգային գործիքներից և մի քիչ էլ SEO։ Եվ այս ամենը հենց Ucraft վեբկայքերի բիլդեռի օրինակով։



Դասընթացները վարում էին Ucraft-ի դիզայներ Տաթևը, մարքեթինգի թիմից Եվան ու Ինեսը։ Դիզայնի դասընթացները սկսվեցին էջի կառուցվածքից. թե ինչպես կատարել կառուցվածքի ուսումնասիրություն, ինչն է ամենահամապատասխանը այս կամ այն կայքի համար։ Այնուհետև Տաթևը ներկայացրեց գրատպության մասին, և թե ինչ UI սկզբունքներ կարելի է օգտագործել Ucraft-ով կայք ստեղծելիս։ 

 

 

Դրան հաջորդեցին մարքեթինգային դասընթացները, թե ինչ տեխնիկաներից օգտվել, որպեսզի գրավել ավելի շատ այցելուների, թե ինչ է SEO-ն և ինչպես կնպաստի կայքի թրաֆիկը։

 

 

 

Ի՞նչ թեմաներ էին ներկայացնում յուքրաֆթցիները

 

 

Հիմնական թեմաների ցանկում էին.

 

  • Ի՞նչ կառուցվածքով պատրաստել կայքեր
  • Ի՞նչ գրատպությունն է ընդունելի
  • UI-ի հիմունքներ
  • Ինչպե՞ս կատարել կայքերի ուսումնասիրություն
  • Ինչպե՞ս հարստացնել կայքը
  • Դիզայնի այլ խորհուրդներ

 

Այս հարցերի շուրջ Տաթևը հենց Ucraft-ի օրինակով ցույց տվեց, թե ինչպես պատրաստել կայք և հետևել դիզայներական հիմնական կետերին։

 

 

 

ucraft designer

 

 

Տաթևը նշում է, որ դասընթացի հիմքում դիզայնն էր. «Որպես մասնագիտություն դիզայնը յուրացնելն այդքան էլ հեշտ չէ, քանի որ դրա համար տարիներ են պահանջվում։ Այդ իսկ պատճառով, մեր ինը դասի ընթացքում մեր մասնակիցներին կարողացել ենք իրապես փոխանցել UI հիմունքները՝ գրատպություն, ֆոնտերի ճիշտ ընտրություն, էջի կառուցվածք և նմանատիպ թեմաներ»։

 

 

 

Այս ամենը դիզայնի մասին։ Բայց դասընթացը միայն դրանով չէր սահմանափակվում։ Ինեսը, ով շատ լավ ծանոթ է հաճախորդների բազային, կիսվեց իր գիտելիքներով, թե ինչպես ներգրավվել նոր օգտատերերի, և թե ինչպես «հոգ տանել» գոյություն ունեցող օգտատերերի մասին։

 

 

 

ucraft marketing team member

 

 

Ինչպես նշում է Ինեսը. «Մենք կազմակերպել ենք ոչ կոմերցիոն առաջին դասընթացը, որի նպատակն էր ներկայացնել վեբկայքերի կարևորությունը, չէ՞ որ սոցցանցերում հաշիվ ունենալը բավարար չէ։ Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան նաև դիզայնի, SEO-ի հետ, նաև, թե ինչպես ղեկավարել իրենց օնլայն խանութը։ Հուսով ենք, որ մասնակիցներն իրենց առաջին քայլերը վեբում կանեն հենց Ucraft-ի միջոցով»։

 

 

 

Իսկ Եվան մասնակիցներին ներկայացրեց մարքեթինգային մանրուքների ու SEO-ի մասին։ Այս թեմաների ցանկում էին.

 

  • Վեբ մարքեթինգի մասին
  • Ի՞նչ է SiteMap-ը
  • SEO-ի և կայքի նավիգացիան
  • SEO-ի անվճար գործիքներ
  • Ինչպե՞ս Google Search Console-ում ավելացնել Ucraft կայքը 
  • Ինչպե՞ս ավելացնել կայքի թրաֆիքը

 

 

 

ucraft growth hacker

 

 

«Դասընթացներին մասնակցում էին հիմնականում այն մարդիկ, ովքեր պատրաստվում էին ստեղծել իրենց սեփական բրենդը կամ օնլայն խանութը։ Դասընթացի ֆորմատը տարբերվող էր, քանի որ ուղղակի տեսականորեն բացատրելու փոխարեն, ամեն ինչ արվում էր պրակտիկայի վրա։ Փորձում էինք պատասխանել բոլորի հարցերին, քանի որ մասնակիցներից յուրաքանչյուրն իր համար յուրահատուկ ֆորմատով կայք էր որոշել ունենալ։ Կարծում եմ, դասընթացների այս ֆորմատը հետաքրքիր էր թե՛ մեր, թե՛ մասնակցիների համար։ Այս վեց դասերի ընթացքում փորձեցինք փոխանցել այն գիտելիքները, որոնք հարկավոր են պրոֆեսիոնալ կայք պատրաստելու համար»։

 

 

Կարելի է ասել, որ մասնակիցները ոչ միայն սովորեցին դիզայնի մասին, այլ նաև թե ինչպես գովազդել ու գրավել նոր այցելուների։ Երկու ժամ տևող ընդհանուր 6 դասերին մասնակցեցին 15 ուսանող և, հուսով ենք, շատ բան սովորեցին։



Ucraft-ը շարունակելու է կազմակերպել նմանատիպ դասընթացներ։ Հաջորդ համագործակցությունը լինելու է Զիլ ակադեմիայի հետ։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն Ucraft-ի միջոցով կայքեր պատրաստելու հմտություններ, կստանան կայքերի առաջխաղացմանն ուղղված մարքեթինգային գործիքների և որոնողական համակարգերն օգտագործելու հիմնական գիտելիքներ։ Դուք ևս կարող եք մասնակցել և ձեռք բերել նոր գիտելիքներ։ Չէ՞ որ 2020 թվականին վեբ գիտելիքներ չունենալը խորհուրդ չի տրվում։ 

 

 

#ՆՇՈՒՄ

Ucraft-ը դրագ-ընդ-դրոփ տեխնոլոգիայով գործող վեբկայքերի բիլդեռ է։ Մեր նպատակն է ստեղծել մի հարթակ, որը թույլ կտա հեշտությամբ ստեղծել կայքեր՝ չունենալով դիզայներական կամ ծրագրավորման հմտություններ։ Մենք թարմացնում ենք մեր բլոգը, որպեսզի Ձեզ տեղյակ պահենք SEO-ի, մարքեթինգի և դիզայնի վերաբերյալ վերջին նկատառումների մասին։