Ոչ ստանդարտ դիզայն թրենդների մասին

Written by  Nazeli Abrahamyan

Հինգշաբթի, 15 Նոյեմբերի 2018 19:30

Ոչ ստանդարտ դիզայն թրենդների մասին

Եթե հետևում ես վեբ դիզայն թրենդներին, ապա զգացել ես, որ դրանք բավականին հաճախ են փոփոխվում։ Բայց դժվարը հետևելը չէ, այլ դրանց հարմարվելը, հատկապես բիզնես վեբկայքերի դեպքում։ Իսկ եթե ուզում ես անտեսել այդ թրենդները, ապա պատրաստ եղիր հրաժեշտ տալ քո այցելուներից շատերին։ Նման իրավիճակում չհայտնվելու համար մենք ներկայացնում ենք այս ժամանակաշրջանին համապատասխան դիզայն թրենդներ, որոնք և՛ դուրս են ստանդարտներից, և՛ ակտուալ են։



 

Սինեմագրաֆներ

 

Եթե ուզում ես մարդկանց հիացնել վեբ դիզայնով, ապա սինեմագրաֆը հենց այն է, ինչ փնտրում ես։ Դրանք այլ կերպ ասած շարժվող նկարներն են, որոնք ավելի դինամիկ տեսք են տալիս ցանկացած կայքի։

 

Սինեմագրաֆները առավել կիրառելի կարող են լինել այն կայքերի համար, որոնք որևէ ապրանք կամ ծառայություն են վաճառում։ Այնպես որ, եթե eCommerce կայք ունես, ապա մտածիր դրանց ներառելու մասին։ Պատկերացու, որ քո այցելուները ներկայացվող ապրանքը կտեսնեն ավելի դինամիկ տեսքով, ինչի շնորհիվ էլ վաճառքը կայքում կավելանա։

 

 

 

 

Աղբյուրը՝ Kotoghyan

 

 

 

Անիմացված 3D էլեմենտներ

 

 

Քո վեբկայքի բոլոր էլեմենտներին որոշակի էֆեկտ տալը մեղմ ասած լավ միտք չէ։ Ամեն ինչի շատը միշտ չէ, որ լավ է։ Լիքը անիմացիաներ ավելացնելու փոխարեն մի քանի էֆեկտ օգտագործիր։ Բայց խոսքը ոչ թե սովորական անիմացիոն դիզայնի մասին է, այլ՝ 3D ֆորմատի։ Քո կայքի այցելուները ավելի կհետաքրքրվեն դրանցով ու առհասարակ կայքով։ Չէիր ուզի՞ քո կայքում նման 3D անիմացիա ունենալ։ Ես որ կուզեի։

 

 

 

 

 

 

Անհավասար գրիդի դասավորություն

 

 

Գրիդերի դիզայնն այլևս կարիք չունի որևէ սահմանների։ Ընդհակառակը, դրանք ավելի թարմ ու հարմար տեսք են հաղորդում կայքին։ Բացի դրանից, գրիդի մեջ մի քանի էլեմենտ կարող ես համադրել՝ ստանալով մեկ ամբողջական պատկեր։ Դրա արդյունքում կարող ես մի քանի կարևոր օբյեկներ մեկտեղես քո կայքի հիմնական էջում։

 

Անհավասար գրիդի դասավորությունն օգտագործելով քո կայքն իսկապես անսովոր ու ժամանակակից կլինի։ Բայց հիշիր, որ գունային մեկ ֆոնով պետք է ստանաս գրիդը ու չխառնես տարբեր ոճեր, այլապես էջդ կվերածվի քաոսի։

 

 

գրիդերը կայքում

Աղբյուրը՝ Dusko



 

Մաքսիմալիզմ

 

 

Մոռացիր մինիմալիզմի մասին։ Մինիմալիստիկ լոգոների, պոստերների ու դիզայներական էլեմենտների դարն արդեն անցել է։ Վեբ դիզայնի վերջին թրենդներին հետևելիս հիշի՛ր քո դիզայնի մեջ ավելի մաքսիմալիստ լինել՝ մեծ նկարներ, պատկերներ ու այլ կոմպոնենտներ, որոնք կօգնեն վեբկայքիդ ֆոնը հագեցած դարձնել։

 

Կուզես չէ՞, որ քո վեբկայքի վիզուալ կոնտենտը աչքի ընկնի։ Դե եթե չստացվի տպավորել քո լսարանին, քո բրենդն էլ աննկատ կմնա։ Ահա ինչու ենք խորհուրդ տալիս գործի դնել մաքսիմալիզմը։

 

 

մաքսիմալիզմ

Աղբյուրը՝ Ջեքսոն Պոլլոկ



 

Օրգանիկ պատկերներ

 

 

Այս տարի վեբ դիզայնում կա մի չգրված օրենք՝ ասենք ոչ փոքր չափապատկերներին։ Քո կայքը դարձրու պարզ ու օրգանիկ։ Եթե անգամ որոշ բարդ չափապատկերներ ես օգտագործում կայքի ֆոնի համար, ապա փորձիր դասավորել դրանք՝ համաձայն որևէ օրինաչափության։

 

Քո կայքի դիզայնը կարելի է գնահատել՝ ըստ տարբեր կրիտերիաների։ Եթե դիզայներական չափապատկերները չափից շատ են կամ վատ դասավորված, ապա կայքիդ այցելուները դժվար շատ ժամանակ անցկացնեն էջում ու «կարտագաղթեն»։ Դժվար թե այս խանգարող հանգամանքը քո սրտով լինի, այնպես չէ՞։ Ահա ինչու օրգանիկ պատկերները կարող են փրկել քեզ այս հարցում։

 

 

պատկերները դիզայնում

Աղբյուրը՝ Design in Silicon Valley

 

 

 

UX կոնտենտ

 

 

Չէ՛, չէ՛, վերնագիրը սխալ չես կարդացել։ UX-ի սկզբունքներն իրենց ազդեցությունն են թողել կոնտենտի վրա։ Եթե սահմանենք UX կոնտենտը, ապա կարող ենք ասել, որ դրանք կոճակների, վերնագրերի, ենթավերնագրերի տեքստերն են։ Այս տեքստերը կարճ են, բայց բովանդակալից։ Նաև, պետք է հաշվի առնել, որ կարևոր են անգամ բացատները, հետևաբար դիզայնի հարցում դրանք որոշիչ դեր ունեն։ Ինչքան քիչ տեքստ, այնքան ավելի լավ կայքի այցելուների համար։ Կարելի է ասել, որ որակն ու քանակը դառնում են անբաժանելի տեքստի ու դիզայնի հարցում։ Այնպես որ, մտածիր UX կոնտենտի մասին, եթե ուզում ես, որ այցելուները սիրեն քո վեբկայքը։



 

Պատմություն+դիզայն

 

 

Ցանկացած փոքր բիզնեսի նպատակն է աճել ու ստաբիլ եկամուտ ունենալ, որը դժվար կլինի իրականացնել առանց առանձնահատուկ վեբկայքի դիզայնի։ Բացի դրանից, պետք է կարողանալ գրավել այցելուներին ոչ միայն տեսքով, այլ նաև բովանդակությամբ՝ հետաքրքիր պատմությունով։ Ինչու՞ չսկսել բիզնեսի ստեղծման մասին աբստրակտ պատմությունով։

 

 

քո պատմությունը կայքում

Աղբյուրը՝ AUXYN

 

 

 

Մեկ այլ խնդիր է այդ պատմությունը ներկայացնելը տարբեր դիզայներական լուծումներով՝ քո իսկ կայքում։ Դիզայներական էլեմենտներ, ֆոն և ցանկացած այլ ոչ օրդինար մտքեր։ Բայց նաև չմոռանաս լինել ռացիոնալ ու իրական։



 

քո մասին

 

 

 

Նախ և առաջ համոզվի՛ր, որ բոլոր դետալները համապատասխանում են քո կայքի դիզայնին։ Քո լոգոյի դիզայնը հենց պիտի սկսի «պատմել» պատմությունդ, իսկ մյուս վիզուալ էլեմենտները լինեն լրացում։ Սկսիր Ucraft-ի Լոգոմեյքերից՝ ստեղծելով քո յուրահատուկ լոգոն։ Դրա միջոցով կարող ես աչքի ընկնել քո լսարանի համար, որից հետո էլ ներկայացնես քո կամ քո բիզնեսի ստեղծման կամ զարգացման պատմությունը՝ ձեռք բերելով նրանց վստահությունը։



 

 

Վիդեո ֆոն

 

 

Վիդեո ֆոնը նորություն չէ վեբ դիզայնում։ Այնուամենայնիվ, դա վեբկայքի դիզայնի հարցում լավ որոշում է։ Ասեմ՝ ինչու։ Համաձայն վիդեո մարքեթինգի տվյալների՝ մարդկանց 85 տոկոսը որոշում է օնլայն գնում կատարել ապրանքի մասին վիդեո դիտելուց հետո, իսկ լենդինգ էջերում տեղադրված վիդեոների հաշվին կայքի շրջանառությունն ավելանում է 80 տոկոսով։ Տպավորիչ է, չէ՞։ Ահա՝ ինչու վիդեո ֆոնի շնորհիվ քո այցելուները կդառնան քո սպառողները։

 

 

վիդեո ֆոն

Աղբյուրը՝ Roche Musique

 

 

 

Բայց արի չմոռանանք կարևոր մի փաստի մասին՝ կայքի արագության։ Եթե վիդեոյի պատճառով քո կայքի արագությունը դանդաղի, քո այցելուները «կարտագաղթեն»։ Այնպես որ, մտածիր առավել օպտիմալ ու ոչ ծանր վիդեո օգտագործել ու չազդել կայքի արագության վրա։

 

Կուզե՞ս իմանալ մեկ այլ հնարքի մասին։ Լսե՞լ ես այսպես կոչված լեյզի լոուդինգի մասին (lazy loading)։ Լեյզի լոուդինգը վեբկայքի արագության հարցում կարող է լավ խթան լինել, որի շնորհիվ էլեմենտները կբացվեն միայն սքրոլլ անելիս, վիդեո ֆոնը նույնպես։



 

Հայեցի դիզայն թրենդներ

 

 

Ուզու՞մ ես իմանալ, թե ինչ թրենդների են հետևում մեր հայ դիզայներները։ Չէ՞ որ մենք էլ անմասն չենք մնում մյուսներից։ Դե ներկայացնենք վեբ դիզայնում փորձառու դիզայներների կողմից առաջարկվող թրենդները, որոնք դու նույնպես կարող ես կիրառել։

 

 

 

Սիլվա. գունային անցումներ

 

Գույներ, գույներ ու գույներ… Մեր դիզայներ Սիլվայի ոճի մեջ գերազանցում է գունային ողջ սպեկտրումը, ինչը կարելի է համադրել արվեստի, ինչպես նաև մարդկանց նկարների հետ։ Այն իր դրական ու էլեգանտ էֆեկտն է թողնում ցանկացած էջում։ Ահա այսպես.

 

 

գունային դիզայն

Աղբյուրը՝ Magdiel Lopez

 

 

 

Այս թրենդին բնորոշ է նաև գունային գրադիենտը, ինչը կարող է շատ օգտակար գործիք լինել քո վեբկայքին յուրահատուկ տեսք հաղորդելու հարցում։ Գույների շնորհիվ կարելի է նաև դասական բրենդինգին նոր շունչ հաղորդել։ Մնում է միայն հետևել Սիլվայի խորհրդին ու դրանք տեղին օգտագործել։



 

Լյով. ավելի բոլդ ֆոնտեր

 

Ի՞նչ է պետք ավելի արտահայտիչ տեքստ ունենալու համար՝ բոլդ տիպոգրաֆիա։ Այս թրենդին հաճախ է հետևում Լյովը, օրինակ բերելով Digital Volcano-ի կայքը՝



բոլդ ֆոնտեր

 

 

 

Այս թրենդին հետևելիս Լյովը նշում է, որ պետք չէ բոլոր տեքստերը բոլդ դարձնել։ Ամենահարմարը վերնագրից սկսելն է։ Կլասիկի ու ժամանակակիցի համադրությունը հիանալի որոշում է այս հարցում, քանի որ կարող ես դրանով գրավել այցելուների ուշադրությունը։ Կարող ես նաև բոլդ դարձնել այն էլեմենտները, որոնք կայքում որևէ գործողության կարող են հանգեցնել՝ ապրանքի գնում, բաժանորդագրություն և այլն։



 

Կրիստինա. անսովոր իլյուստրացիաներ

 

Եթե հիմա կարծում ես, որ իլյուստրացրաները հեչ էլ անսովոր չեն, ուրեմն մի ուղղում անեմ. ակտուալ կլինեն 90-ականների ոճով ստեղծված կամ թեմատիկ իլյուստրացիաները։ Կրիստինան ուղղակի պաշտում է դրանք ու շատ հաճախ է օգտագործում։ Այ օրինակ այսպես՝

 



իլյուստրացրաներ

 

 

 

Հավես է, չէ՞։ Կարևոր է ստեղծել ոչ թե ինչ-որ իլյուստրացիա, այլ հատուկ ոճով ու գունային լուծումներով։ Աբստրակտ պատկերներ, գույներ ու հետաքրքիր կերպարներ… Եվ պատրաստ է։



 

Ամփոփե՞նք

 

Դեռ մտածում ես հետևե՞լ վեբ դիզայնի վերջին թրենդներին, թե՞ ոչ։ Ժամանակ մի՛ կորցրու ու անցիր գործի։ Դու կհամոզվես դրանում՝ արդյունքները նկատելուց հետո։ Դու ոչ միայն ձեռք կբերես շատ այցելուներ, այլ նաև ինքդ գոհ կլինես քո աշխատանքից։

 

 

 

#ՆՇՈՒՄ

Ucraft-ը դրագ-ընդ-դրոփ տեխնոլոգիայով գործող վեբկայքերի բիլդեռ է։ Մեր նպատակն է ստեղծել մի հարթակ, որը թույլ կտա հեշտությամբ ստեղծել կայքեր՝ չունենալով դիզայներական կամ ծրագրավորման հմտություններ։ Մենք թարմացնում ենք մեր բլոգը, որպեսզի Ձեզ տեղյակ պահենք SEO-ի, մարքեթինգի և դիզայնի վերաբերյալ վերջին նկատառումների մասին։