Որտեղի՞ց անվճար ներբեռնել նկարներ Ձեր վեբկայքի համար

Written by  Nazeli Abrahamyan

Երեքշաբթի, 02 Հուլիսի 2019 14:36

Որտեղի՞ց անվճար ներբեռնել նկարներ Ձեր վեբկայքի համար

Տեսողական որակյալ քոնթենթը վաղուց արդեն մեծ կարևորություն ունի, հատկապես կայքերի պատրաստման հարցում։ Չէ՞ որ ցանկացած տեղեկություն առավել լավ է տպավորվում տեսողական հիշողության միջոցով։ Դե իհարկե, պետք է ընդունել, որ ներկայումս պրոֆեսիոնալ և որակյալ նկարներ ունենալն այդքան էլ հեշտ չէ, քանի որ պետք է բավականին շատ ռեսուրսեր և ժամանակ ծախսել դրա վրա։

 

 

Այնուամենայնիվ, պետք չէ հրաժարվել որակյալ նկարներից և ցանկալի է այլընտրանքային ճանապարհ գտնել։ Հենց դրա համար էլ գոյություն ունեն նկարներ բեռնելու կայքեր, որտեղից կարող եք անվճար կամ չնչին գումարով ներբեռնել ցանկացած ոլորտին վերաբերող նկարներ։ Իսկ թե որոնք են այդ կայքերը, մանրամասն կներկայացնենք ստորև։ Կնշենք նաև յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները։ 



 

1. Unsplash



անվճար նկարներ

 

 

 

Unsplash-ը ստեղծվել է 2013 թվականին, և, դրանից ի վեր, այն համարվում է ամենաորակյալ և բազմաժանր նկարների լավագույն կայքերից մեկը։ Ի սկզբանե, այն նախատեսված է եղել որպես «ավելորդ» նկարների հարթակ. լուսանկարիչները հրապարակում էի նկարներ, որոնց օգտագործման անհրաժեշտությունը չկար։ Այս սկզբունքով կայքում յուրաքանչյուր տասն օրը մեկ հայտնվում էին 10 նոր նկարներ։ Այդպես էլ հավաքվել են ներկայումս հասանելի նկարները։ Կայքի ներկայացուցիչների խոսքերով՝ նրանք ձգտում էին ստանալ ստեղծագործ մարդկանց համար մի հարթակ։

 

Unsplash-ի նկարներն իրոք առանձնանում են բարձր որակով, զանազանությամբ՝ մինիմալից մինչև բնության պատկերներ… Իսկ ամենակարևորն այն է, որ բոլոր նկարներն ունեն Creative Commons Zero լիցենզիա, այսինքն՝ կարող եք ներբեռնել, փոփոխել և օգտագործել ցանկացածը կոմերցիոն և ոչ կոմերցիոն նպատակներով։

 

Unsplash-ն ունի իր բջջային հավելվածը, ինչպես նաև ինտեգրված է Ucraft-ին։

 

 

+

տարատեսակ թեմաներով նկարներ

բարձր որակ

բջջային հավելված

 

-

թերություններ չունի (մեր կարծիքով)

 

Լիցենզիա՝

Creative Commons Zero



 

2. Pexels



անվճար նկարների կայք

 

 

 

Pexels-ը համարվում է ոլորտի առաջատարներից մեկը, որը ստեղծվել է 2014 թվականին։ Կայքում նկարների պակաս չի զգացվում, որոնք դասավորված են ըստ թեմաների։ Յուրաքանչյուրը կարող է վերբեռնել իր նկարը, սակայն նկարի հաստատման հարցում որոշում կայացնում է կայքի ադմինիստրացիան։

 

Կայքն առանձնանում է նկարների քանակով. այստեղ կգտնեք ցանկացած թեմային վերաբերող պատկերներ, որոնք կարող եք օգտատործել՝ առանց հեղինակային իրավունքի խախտման։

 

 

+

նկարների բազմազանություն

բարձր որակ

 

-

չունի

 

Լիցենզիա՝

Creative Commons Zero



 

3. Freepik



որակյալ նկարների կայք

 

 

 

Freepik-ը ոչ միայն առաջարկում է լուսանկարներ, այլ նաև տարատեսակ վեկտորային նկարներ՝ պատկերներ, կլիպարտներ և PSD նմուշներ։ Այս ռեսուրսը թեև անվճար է, կան որոշ սահմանափակումներ. չգրանցված այցելուները կարող են բեռնել օրական 3 նկար, գրանցվածները՝ 10 նկար։ Դրան զուգահեռ կա նաև վճարովի փաթեթ, որի դեպքում կարող եք բեռնել օրական 100 նկար, բեռնել նաև պրեմիում վեկտորային ֆայլեր, խուսափել գովազդներից՝ օգտագործելով նկարները կոմերցիոն և ոչ կոմերցիոն նպատակներով։ Իսկ դրա դիմաց կարող եք վճարել 9.99 եվրո/ամիսը կամ 7.50 եվրո/ամիսը, եթե վճարեք մեկ տարվա դիմաց։

 

 

+

տարատեսակ ֆորմատով նկարներ՝

լուսանկարներ

պատկերներ

կլիպարտներ

PSD նմուշներ

 

-

ներբեռնումների սահմանափակում՝ առավելագույնը 10 հատ

անվճար բեռնելու դեպքում հեղինակի ներկայացում

վճարովի փաթեթի դեպքում 100 բեռնում/օր

 

Լիցենզիա՝

անվճար տարբերակով՝ Creative Commons BY, վճարովի տարբերակով՝ Creative Commons Zero



 

4. SuperFamous



յուրօրինակ նկարների կայք

 

 

 

SuperFamous-ն առավել հայտնի է իր յուրօրինակ բնության հավաքածուով։ Չնայած նկարների քիչ քանակին՝ յուրաքանչյուրն աչքի է ընկնում իր յուրահատկությունով։ Այս կայքը համապատասխանում է հատկապես բնության պատկերների համար։

 

Creative Commons BY լիցենզիայի շնորհիվ կարող եք անվճար ներբեռնել, փոփոխել և օգտագործել նկարները կոմերցիոն և ոչ կոմերցիոն նպատակներով, սակայն անհրաժեշտ է նշել հեղինակի անունը։

 

+

յուրօրինակ բնության պատկերներ

 

-

նկարների քիչ քանակ

 

Լիցենզիա՝

Creative Commons BY



 

5. Pixabay



վեկտորների կայք

 

 

 

Pixabay-ը բարձրորակ լուսանկարների և վեկտորների մեկ այլ կայք է, սակայն բացի նկարներից, առաջարկում է նաև հոլովակներ։ Ներկայացվող ֆայլերը շատ բազմազան են և դասակարգված։ Իսկ դա նշանակում է, որ կարող եք փնտրել նկարներ ոչ միայն կատեգորիաներով, այլ նաև գույնով և այլ չափանիշներով։ 

 

Սակայն հիշեք, որ նկարներ ներբեռնելու համար պետք է գրանցվեք կայքում, ինչը շատ արագ է և հեշտ։ Իսկ նկարները փոփոխելն ու օգտագործելը թույլատրվում է առանց հեղինակային իրավունքի խախտման։

  

 

+

տարատեսակ նկարներ, վեկտորներ և հոլովակներ

խմբավորված թեմաներ

նկարներ փնտրելու լայն հնարավորություն

 

-

չունի

 

Լիցենզիա՝

Creative Commons Zero



 

6. Negative Space



RAW ֆորմատով լուսանկարներ

 

 

 

Negative Space-ը տարբերվում է մյուս կայքերից նրանով, որ RAW ֆորմատով լուսանկարներ են հասանելի։ Այստեղ կարող եք փնտրել նկարներ՝ համաձայն կատեգորիաների, գույների, ինչպես նաև հիմնական օբյեկտի դիրքի՝ կենտրոնում է, ձախ, թե աջ կողմում։ 

 

Կայքում հասանելի են անվճար լուսանկարներ, որոնք կարող եք օգտագործել և փոփոխել՝ առանց հեղինակային իրավունքը խախտելու։ Կարող եք նաև դառնալ պրեմիում օգտատեր՝ գնելով մի քանի նկարներ և նպաստելով հարթակի զարգացմանը։

 

 

+

RAW ֆորմատով նկարներ

նկարներ փնտրելու լայն հնարավորություն

 

-

չկա

 

Լիցենզիա՝

Creative Commons Zero



 

7. Gratisography

 

 

զվարճալի նկարների կայք

 

 

 

Gratisography-ն խորհուրդ է տրվում որպես վառ, նորարար և տպավորիչ նկարների համար։ Նրա հիմնադիր Ռայան ՄաքԳրեյն աշխատել է, որ կայքն առանձնանա մյուս ռեսուրսներից իր պայծառությամբ, և կարելի է ասել, որ դա նրան հաջողվել է։ Հասանելի են մի քանի կատեգորիաներ, այդ թվում նաև «արտառոցը» (whimsical)։

 

Բոլոր նկարներն անվճար են և կարող են օգտագործվել կոմերցիոն և ոչ կոմերցիոն նպատակներով՝ առանց հեղինակային իրավունքի խախտման։

 

  

+

կրեատիվ և առանձնացող նկարներ

 

-

չունի

 

Լիցենզիա՝

Creative Commons Zero



 

8. Picjumbo



անվճար լուսանկարներ

 

 

 

Picjumbo-ն առաջին կայքերից է, որ սկսել է անվճար հրապարակել բարձր որակի նկարներ, և 2013 թվականից ի վեր հավաքել է լուսանկարների 100-ից ավել էջ։ Չնայած բազմաթիվ նկարների՝ կարող եք հեշտությամբ գտնել ձեր փնտրածը՝ բանալի բառերի և կատեգորիաների օգնությամբ։

 

Picjumbo-ի կայքն առանձնանում է նրանով, որ կարող եք ստուգել՝ ինչ տեսք կունենա նկարը ձեր լոգոյի կամ տեքստի հետ միասին, որից հետո էլ կարող եք ներբեռնել այն։

 

Կայքում նկարներն անվճար են, կարող եք օգտագործել և փոփոխել ցանկացածը՝ առանց հեղինակային իրավունքի խախտման։ Այնուամենայնիվ, կարող եք դառնալ պրեմիում օգտատեր՝ նպաստելով կայքի զարգացմանը և ձեռք բերելով լուսանկարների էքսկլյուզիվ հավաքածու։

 

 

+

նկարների բազմազանություն

նկարի փորձարկման հնարավորություն բեռնելուց առաջ

 

-

չունի

 

Լիցենզիա՝

Creative Commons Zero



 

9. The Pic Pac



նկարներ առանց հեղինակային իրավունքի

 

 

 

The Pic Pac-ը ներկայանում է իր հավաքածուներով, որոնց թիվն աճում է օրեցօր։ Կայքում չկա փնտրելու հնարավորություն, սակայն կան բավականին շատ թեմատիկ հավաքածուներ։

 

Կայքն առանձնանում է նրանով, որ կարող եք ձեռք բերել հավաքածուները հենց ձեր առաջարկած գնով։ Այսպիսով, կարող եք կա՛մ անվճար բեռնել կա՛մ վճարել դրանց դիմաց. որոշողը դուք եք։ Դե նշենք նաև, որ կարող եք օգտագործել և փոփոխել նկարներն առանց հեղինակային իրավունքի խախտման։

 

 

+

զարգացող հարթակ

նկարի դիմաց վճարի որոշում

Թեմատիկ հավաքածուներ

 

-

փնտրելու հնարավորության բացակայություն

 

Լիցենզիա՝

Creative Commons Zero



 

10. Life of Pix



անվճար նկար բեռնելու կայք

 

 

 

Եվ ի վերջո, Life of Pix-ը բարձր որակով առանձնացող լուսանկարների ռեսուրս է, որն առաջարկում է նկարների բազմազանություն, որոնք կարող եք ամբողջովին անվճար բեռնել և օգտագործել։ Այս կայքի յուրահատկությունը կայանում է նրանում, որ առանձնացվում են լուսանկարիչների անուններն ու հավաքածուները, այնպես որ կարող եք հայտնվել այդ ցանկում և արժանանալ ամսվա լուսանկարիչ տիտղոսին։ 

 

Բացի դրանից, կայքն առաջարկում է անճար հոլովակներ, որոնք ևս բաժանված են կատեգորիաների։ Կարելի է ասել, որ այն բարձր հեղինակություն ունի, չէ՞ որ Adobe Stock-ի հետ է համագործակցում։

 

 

+

բազմազան նկարներ

հոլովակների հասանելություն

 

-

չունի

 

Լիցենզիա՝

Creative Commons Zero



 

Դե ինչ, նկարների հարցն այլևս լուծված է։ Մնում է անցնեք գործի և ստեղծեք ձեր կամ ձեր բիզնեսի վեբկայքը՝ հարստացնելով այն նկարներով։

 

 

#ՆՇՈՒՄ

Ucraft-ը դրագ-ընդ-դրոփ տեխնոլոգիայով գործող վեբկայքերի բիլդեռ է։ Մեր նպատակն է ստեղծել մի հարթակ, որը թույլ կտա հեշտությամբ ստեղծել կայքեր՝ չունենալով դիզայներական կամ ծրագրավորման հմտություններ։ Մենք թարմացնում ենք մեր բլոգը, որպեսզի Ձեզ տեղյակ պահենք SEO-ի, մարքեթինգի և դիզայնի վերաբերյալ վերջին նկատառումների մասին։